• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մի սիրո պատմություն, որ հայտնի դարձավ դպրոց-պարտեզի ձմեռային ճամբարի ամանորյա ստի օրը

Հարգելի տիար Բլեյան

Երկար մտածելուց հետո որոշեցինք դիմել ձեզ։ Անահիտ Բեկյանը մեր մաթեմատիկայի ուսուցիչը մեզ որպես մարդ չի հարգում, վիրավորում է և դա անընդհատ է կատարվում։ Դասերը չի բացատրում, տնայիններն էլ առանց ստուգելու  գնահատում է։ Մենք նրանից արդեն վախենում ենք և ամեն անգամ մաթեմից առաջ ստրեսս ենք ապրում։ Նրա շնորհիվ մենք մաթեմը ատեցինք։
Խնդրում ենք ի վերջո լուծում տալ այս հարցին։Ամբողջ տարվա ընթացքում փորձել ենք տեղեկացնել ընկեր Տաթևին և ծնողական ժողովի ժամանակ մեր ծնողներն են այդ հարցը բարձրացրել ու մեր մաթեմ․-ի ուսուցչուհու ընկ․ Անահիտի իրական կերպարը, սակայն չի ստացվել։ Օգնեք մեզ, մեր իրավունքները անպաշտպան մի թողեք։

6.2 դասարան

Արեգ ջան, նամակդ ուշադրությամբ կարդացի: Ժամանակ է պետք հասկանալու, լուծում առաջարկելու: Մի կասկածի, որ ես սկսել եմ զբաղվել որպես իմ կարևոր պարտականություն: Ես քեզ կտեղեկացնեմ: Կապի մեջ լինենք:

Աշոտ Բլեյան

Տաթևիկ, հիմնավորված արձագանքիր: Լրացուցիչ ուսումնասիրիր, ոտքի վրա, նախօրոք հայտնի որոշումով գործողություններ խնդրում եմ չանես: Ժամանակ ունենք: Արեգի շիտակությունը միայն հարգանքի է արժանի: Ի՞նչ է առաջարկում գնահատման ծառայությունը: Ինչպե՞ս գնահատել Անահիտ Բեկյանի գործունեությունը:

Աշոտ Բլեյան

 

Ուռա~~~ մեզ մոտ ստացվեց Ձեզ խաբել, այսօր ստի օր է մեզ մոտ,  ուղղակի դաժան սուտ ստացվեց: Իսկ ընդհանրապես ընկեր Անահիտին բավական սիրով ենք վերաբերվում և  որոշեցինք զոհել:  Հավատացիք??? Ինչ լավ է… սպասեք հաջորդ դաժան  ստերին:

Ղալամքարյան Արեգ

Ուշացել եք Արեգ ջան, ափսոս, ինչ ուսուցիչ կորցրեցինք: Ընդամենը 5 րոպե առաջ ես դադարեցրել եմ Անահիտ Բեկյանի հետ աշխատանքային պայմանագիրը: Դե ոչինչ, այս անգամ այսպես ստացվեց:

Հարգանքով՝ Աշոտ Բլեյան

Հարգելի Տիար Բլեյան
Մենք ներողություններ ենք խնդրում: Այս ամենը վերաբերվում էր սուտասանների օրվան և խնդրում ենք ետ վերցնել մեր շատ սիրելի ընկ. Անահիտին աշխատանքի: Նրանից լավը չկա:
Կանխավ շնորհակալություն:

Հովհաննիսյան Մանե

Տիար Բլեյան, խնդրում եմ ներեք մեզ: Իրականում ընկեր Անահիտը մեր ամենա-ամենասիրելի ուսուցչուհին է, ես առանց նրա մեր մաթեմատիկայի դասը շատ անհետաքրքիր եմ պատկերացնում; Հենց ընկեր Անահիտը մեզ ստիպեց սիրել և հաճույքով սովորել մաթեմատիկան: Շատ եմ խնդրում տիար Բլեյան, եթե մեր մասին մտածում եք, ուրեմն մի ազատեք աշխատանքից ընկեր Անահիտին, շատ եմ խնդրում:

Մանսուրյան Մարիամ

Տիար Բլեյան ես շատ-շատ եմ խնդրում, որ ընկեր Անահիտը մնա, մենք բոլորս չենք ուզում, որ ընկեր Անահիտը հեռանա: Ես չեմ ուզում, որ նա մեր կատակի պատճառով հեռանա: Ես նրան  անչափ սիրում եմ նրա շտորհիվ հիմա մեր ամբողջ դասարանը շատ է սիրում մաթեմատիկա: Մենք շատ-շատ ենք խնդրում, որ ընկեր Անահիտը մնա:

Ջանոյան Անի