• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ուսումնական պարապմունքից ուշացման, բացակայության մասին

Հարգելի գործընկերներ՝ դասավանդողներ, կրթահամալիրի դպրոցների 5-12-րդ դասարանի սովորողներ, ծնողներ, խնդրում ենք անդրադառնալ կրթահամալիրի ներքին կարգապահական կանոնների 9.14, 9.18 և 9.19 կետերին, կրթահամալիրի տնօրենի՝ 22.03.2012թ. N 12-065 հրամանին, սովորողի բացակայության գրանցման կարգին, մարդու իրավունքների, ազատությունների և արժանապատվության մասին իրավական դրույթներին և այս էջի «Կարծիքներ» բաժնում գրանցեք ուսումնական պարապմունքներից ուշացումների-բացակայությունների, սովորողի կողմից իր պարտականությունների կատարման և նրա իրավունքների և արժանապատվության խնդիրների վերաբերյալ ձեր նկատառումները։ Առցանց քննարկումը կիրակի օրը՝ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 19.00-20.00, կվարեն կրթահամալիրի դպրոցների, քոլեջի ղեկավարները։ 

AttachmentSize
PDF icon iravakan.pdf133.38 KB

Կարծիք

Բարի երեկո: Խոսքս ուզում եմ սկսել և ավարտել մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանի խոսքերով: Ոչ մի պատիժ, ոչ մի պարսավանք չի կարող մանուկներին դարձնել կարգապահ, եթե նրանց գիտակցության մեջ չբարձրացվի գիտակցական կարգապահությունը:

Փառքդ շատ, Արսեն ջան, վերջն ասիր, թե չէ արդեն Աբովյանը տվայտվում էր: Այս մասն արդեն Արսենին չի վերաբերում: Կարդալով ոմանց վշտաբորբ մտքերը մանկավարժական տեսակետներ արտահայտելու շուրջ` մի տեսակ ինձ երջանիկ եմ զգում, որ ապրում եմ բազմաթիվ Սուխոմլինսկիների դարաշրջանում, բայց մյուս կողմից էլ մտածում եմ` արժի այսքան ակնհայտ սոփեստություն ու դեմագոգիա:

Վահրամ ջան, վշտաբորբոք մտքեր մանկավարժության մասին, ճիշտն ասած, չտեսա, բայց այն, որ մանկավարժների մեջ ես ,,ապրում,,, կարծում եմ, այնքան էլ զարմանալի չէ և իսկապես երջանիկ լինելու առիթ է:):):):)

Համաձայն եմ մեր սովորողների հետ, որ մեր խոհանոցի ճաշացանկը, մեղմ ասած, չի բավարարում շատերին ու նաև ինձ, ինքս էլ, եթե հանկարծ որոշում եմ ինչ-որ բան ուտել դպրոցում, դուրս եմ գալիս: Դպրոցի դռները փակելը ևս լուծում չէ, չհաշված, որ դա նաև իրավական խախտում է: Միջին և կրտսեր դպրոցներում ուշացումների հարցը մի քիչ հեշտ է լուծել, դասավանդողները և կազմակերպիչները բավականին խիստ հետևում են, որ մնան խնդիրներ քիչ լինեն, իսկ այ ավագ դպրոցներում... Այս խնդիրը բավականին լուրջ է: Չեմ կարծում, որ ծրագրի ղեկավարի, կամ դասավանդողի ֆունկցիաների մեջ մտնում է նաև «գեստապոյի» դեր կատարելը: Թվում է, թե ավագ դպրոցներում սովորողները պետք է որ ավելի հասուն լինեն, ավելի շուտ հասկանան, սակայն մենք տեսնում ենք լրիվ հակառակը: Յուրաքանչյուր դասաժամի կարելի է տեսնել սովորողների, որոնք նստած են խոհանոցում, զբոսնում են միջանցքներում: Բայց դեռ համարձակվի նկատողություն արա՝ «դու ո՞վ ես, որ ինձ բան ասես», «ես հարգված տղա եմ, ինձ բան մի ասա» և այլն:

Բարի երեկո,ես համաձայն եմ Սրբուհու հետ:Հիմնական դպրոցում սննդի պատճառով անհնար է ուշացումները:Սակայն մայր դպրոցում իսկապես դժվար է դա կազմակերպել:

Բավական ակտիվ քննարկում ստացվեց, հետաքրքիր դիտարկումներ շատ կան:

Բարի երեկո: Մասնակիցների մի մասը միայն պատժից է խոսում: Մի տեսակ ոչ մանկավարժական խոսակցության է ստացվում: Հետաքրքիր ուսուցչի հետաքրքիր դասից չեն ուշանում: Հիմա կասեք կգտնվեն այդպիսիք: Հա, դրանք կան ու տարբեր են: Էլի խոսակցությունը մանկավարժական պիտի լինի:Բա ո՞ւր մնաց անհատական վերաբերմունքը: Եկեք խոստովանենք, որ ոմանք նրանց հետ գլուխ չեն դնում, նրանք էլ իրենց դպրոցական հեղինակություն են զգում, անգամ՝ թաղային: Հենց նրանք էլ ողջ օրը կամ բակում են, կամ դպրոցի շրջակայքում: Նրանց մասին պետք է խոսել և նրանց հետ պետք է աշխատել, մանավանդ որ նրանք իրենց կողքին ամեն անգամ մի երկուսն ունենում են:

Բարի երեկո բոլոր մասնակիցներին: Ձկնորսությունից նոր վերադարձել: Չեմ իմանում, ինչիս սկսեմ: Տպավորություններս պատմեմ, թե քննարկմանը մասնակցեմ :)

Նորից բարի երեկո, ուզում եմ մեկ անգամ ևս անդրադառնալ իմ նշած դրամական տույժին, որը ոմանք այնքան սրտամոտ են ընդունել, որ նույնիսկ իրենց իրավունք են վերապահել ծիծաղել ու ավել-պակաս ուղիղ համեմատականներ անցկացնել իմ ու ասենք նացիստ գերմանացիների միջև: Այսօր մենք ընդամենը առաջարկություններ ենք անում անցանկալի երևույթների դեմն առնելու վերաբերյալ: Ցանկալի կլիներ հնչեին բազմաթիվ առաջարկություններ, որոնցից հնարավոր լիներ մաղել ու գտնել մեզ հուզող հարցերի բանալին: Զարմանում եմ, սակայն չեմ ծիծաղում այն մտածողության վրա, թե իբր ինչպես է 7-16 տարեկան աշակերտը վճարելու դրամական տույժը, կարծես թե հենց նա է վճարում իր ուսման վարձը, ճանապարհածախսը կամ բուֆետի գումարը: Ինչևէ: Չեմ ուզում հերթական առցանց քննարկումը վեճի վերածել: Արտահայտվեք անկաշկանդ, բայց առանց վիրավորանքների: Ի դեպ, եթե հանկարծ կիրառվի ուշացման համար գումարային տուգանք վճարելը, ես ինքս պակաս տուժող չեմ լինի, նամանավանդ, որ մի տանից երեք հոգի Սեբաստացի ենք ու երբեմն-երբեմն, նամանավանդ, երբ մեր հարգարժան նախագահը երկրից դուրս է գալիս կամ էլ վերադառնում է, ստիպված ենք լինում մոտ տասնհինգ րոպե զիջել ճանապարհը նրան ու նրա , քանզի օդանավակայան տանող միակ ճանապարհը անանցանելի է դառնում:

Մարետ ջան, ես հենց այդ մասին եմ ասում էլի, ինչո՞ւ այնպես չենք կազմակերպում, որ սովորողը այդ վիճակում չհայտնվի:

Ես ուշացումով եմ միանում քննարկմանը, բայց պետք է ուրախությամբ փաստեմ, որ մեր դպրոցում սովորողների ուշացման հետ կապված խնդիրներ չունենք: Երկար դասամիջոցն էլ լիովին բավարար է սնվելու համար:

Pages

Կարծիք ավելացնել