• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ուսումնական պարապմունքից ուշացման, բացակայության մասին

Հարգելի գործընկերներ՝ դասավանդողներ, կրթահամալիրի դպրոցների 5-12-րդ դասարանի սովորողներ, ծնողներ, խնդրում ենք անդրադառնալ կրթահամալիրի ներքին կարգապահական կանոնների 9.14, 9.18 և 9.19 կետերին, կրթահամալիրի տնօրենի՝ 22.03.2012թ. N 12-065 հրամանին, սովորողի բացակայության գրանցման կարգին, մարդու իրավունքների, ազատությունների և արժանապատվության մասին իրավական դրույթներին և այս էջի «Կարծիքներ» բաժնում գրանցեք ուսումնական պարապմունքներից ուշացումների-բացակայությունների, սովորողի կողմից իր պարտականությունների կատարման և նրա իրավունքների և արժանապատվության խնդիրների վերաբերյալ ձեր նկատառումները։ Առցանց քննարկումը կիրակի օրը՝ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 19.00-20.00, կվարեն կրթահամալիրի դպրոցների, քոլեջի ղեկավարները։ 

AttachmentSize
PDF icon iravakan.pdf133.38 KB

Կարծիք

Բացակայության մասին խոսելը, իմ կարծիքով , ավելորդ է, քանի որ բացակա սովորողը առցանց, ինքնուրույն կարող է լրացնել բաց թողած դասը, իսկ ահա ուշացողների դեպքում, որքան էլ հորդորենք, որ անաղմուկ, առանց խանգարելու միանան դասին, միևնույնն է, չի ստացվում, քանի որ մեր ոչ բոլոր սովորողներն են , որ գիտեն իրենց պարտականությունները՝ ի տարբերություն՝ իրավունքների:

Բարի երեկո: Ցանկանում եմ սկսել ուշացումներից: Դրանց մի մեծ մասը կապվում է սովորողների սնվելու հետ: Արդեն դադարել եմ զարմանալ, որ հենց առաջին դասամիջոցին սովորողները վազում են ուտելու: Հարգելի ծնողներ, սովորեցրեք ձեր երեխաներին առավոտյան նախաճաշել: Ուղղակի մի թողեք տանից դուրս գալ, առանց նախաճաշելու: Մի խումբ սովորողներ խրոնիկ ուշացողներ են: Կարող ես խոսել, բացատրել, նկատողություն հայտարարել, միևնույն է՝ նրանք էլի ուշանում են: Եվ կան պատահաբար ուշացողներ: Բայց այս երեք ամսվա ընթացքում չի եղել մի ուշացող, ով կատարի կրթահամալիրի տնօրենի հրամանով որոշված պահանջը՝ բացատրագիր գրել ուշացման մասին:

Բարի երեկո:Ուշացող սովորողը ամեն դեպքում խանգարում է դասը, քանի որ անաղմուկ դասին միանալ դեռ մեր երեխաները չեն սովորել:Ինձ շատ մտահոգում է նրանց անտարբեր վերաբերմունքը ուշացումների գրանցմանը:

Բարի երեկո: Ինչ խոսք, ուշացողը միշտ խանգարում է ցանկացած դաս, պարապմունք ու պայքարել դրա դեմ՝ լիովին վերացնել այդ երևույթը հեշտ չի լինելու: Շատերի մոտ այդ արատը բնավորության գիծ է ու գրեթե անբուժելի: Բայց կան ուշացողներ, որոնք դիտավորյալ են ուշանում թե՛առավոտյան ընդհանուր պարապմունքից, թե՛յուրաքանչյուր դասից, թեպետ վաղուց դպրոցի տարածքում են լինում: Նման վերաբերմունքը դպրոցի, ուսուցչի հանդեպ անլուրջ ու անհարգալից վերաբերմունքի կամ էլ վատ դաստիարակության արդյունք է, երևի: Կարծում եմ դրա դեմ կարելի է ավելի կտրուկ քայլեր ձեռնարկել, օրինակ ամսվա մեջ որոշակի քանակի ուշացումների դիմաց ենթարկել ֆինանսական տույժի՝ (5000դրամ) կամ զրկել ճամփորդության գնալուց, կամ էլ հերթապահություններ նշանակել՝ այգում, բակում աշխատանքներ կատարելու համար: Նույնը վերաբերվում է նաև անհարգելի բացակայություններին:

Բակում աշխատելը կամ այգում հերթապահելը պատի՞ժ եք համարում։

Բարի երեկո։ Երևի սովորողի բացակայության և դրա գրանցման կարգից պետք է հանել բացակայության մասին զանգով զգուշացնելը՝ թողնելով միայն էլեկտրոնային նամակը, որ ոչինչ չմնա հիշողության հույսին, գրանցված լինի։

Հարգանքներս մասնակիցներին: Ես կարծում եմ ուշանալը բնավորության գիծ է, դաստիարակու- թյուն: Թե ինչպես անենք, որ աշակերտները չուշանան՝ պետք է մենք չուշանանք, նրանց ծնողները չուշանան: Հետո դա դառնում է ապրելակերպ, լավ քաղաքացուն բնորոշ: Բացատրագիր գրելը, չեմ կարծում անպատասխանատու ուշացող մարդուն, աշակերտին կօգնի:
By Անահիտ Գևորգյան

Ու գիտեք թե ինչն է հետաքրքիր,որ մոտ ապրողներն են ուշանում:
By Արմենուհի Խաչատրյան

Բարի երեկո:Ես համաձայն եմ իմ գործընկերոջ հետ: Սովորաբար սովորողներից շատերը դիտավորյալ են ուշանում և իրենց բոլորովին էլ չի մտահոգում մատյանում նշանակված ուշացման գրանցումը:Բայց համաձայն էլ չեմ և կարծում եմ ՝ճիշտ չի լինի ուշացման համար սովորողին ենթարկենք ֆինանսական տույժի:

Բարի երեկո, սննդի հետ կապված ուշացումների հարցը առաջարկում եմ՝ լուծել երկարացնելով դասամիջոցների տևողությունը, այդ բանը նաև սանիպիտկայանի աշխատակիցներն են առաջարկում ստուգումների ընթացքում

Դասամիջոցների տևողության երկարացումը խնդրի հակալուծում է, քանզի կյանքը ցույց է տվել, որ ուշացողների քանակը ուղիղ համեմատական է դասամիջոցի տևողությանը:

Տիար Աշոտ, խոսքը մեկ երկար դասամիջոցի մասին է խոսքը և ոչ բոլոր, և եթե ուսուցչին կամ աշխատողին աշխատանքային օրենսգրքով նվազագույնը 30 րոպե է տրված ընդմիջման համար, կարծում եմ՝ առնվազն արդար չի աշակերտից պահանջել 10 րոպեում արագ սնվել

Բարի երեկո, այնքան էլ համաձայն չեմ Սուրենի առաջարկին` երկարացնել դասամիջոցների տևողությունը, միևնույն է, ուշացողը դարձյալ կուշանա: Ինչ-որ բանից` մեր դեպքում դասից չուշանալը ներքին պարտաճանաչության արդյունք պետք է լինի, որը ձեռք է բերվում դաստիարակության շնորհիվ: Շարունակենք անհոգնել դաստիարակել ապագա քաղաքացուն: Իսկ այս քննարկման արդյունքում հազիվ թե նոր հեծանիվ հայտնաբերենք:

Դասամիջոցները երկարացնելն, իհարկե, սովորողերի համար լավ է, կհասցնեն առանց շտապելու սնվել: Բայց 7-8-րդ ժամերին նրանք առանց այն էլ չափազանց հոգնած են լինում ու ՕԳԳ բավական փոքր է լինում: Այս հանգամանքն էլ պետք է հաշվի առնել:

Բարի երեկո: Դասից ուշանալն ու անհարգելի բացակայությունները առաջին հերթին սովորողի կողմից կրթահամալիրի ներքին կարգապահական կանոնների խախտում են: Ուշացողներ և բացակայողներ միշտ են եղել. որոշ սովորողների դեպքում դա արդեն ընտանիքի խնդիր է: Եթե ընտանիքում ծնողը չի զարմանում, որ իր երեխան տանից ուշ է դուրս գալիս, բնական է, որ սովորողի մեջ անպարտաճանաչություն է ձևավորվում: Ես սա համարում եմ բնավորության բացասական գիծ, որը պետք է մենք՝ մանկավարժներս, կարողանանք փոխել: Բնական է, որ ուշացողն ու անհարգելի բացակայողը չպետք է անպատիժ շարունակեն հաճախել, բայց ,,պատիժ,, ասելով ի՛նչ ենք հասկանում: Ես կարծում եմ, որ հետևողական զրույցը, ծնողի հետ հետևողական զրույցը, սովորողին անընդհատ հիշեցնելը, որ ինքը սովորում է այնպիսի կրթական հաստատությունում, որտեղ ինքը ունի պարտավորություններ, պետք է, որ օգնի: Իհարկե, միանգամից ոչինչ չի լինում: Բայց խստորեն դեմ եմ, որ սովորողի ուշանալը կամ անհարգելի բացակայությունը կամ թեկուզ սովորողի կարողությունները կարող են թույլ տալ դասավանդողին՝ նրա արժանապատվությանը կպնել, վիրավորել ամբողջ դասարանի առաջ, դասարան չթողնել կամ պարզապես դասից դուրս հանել:

Բարի երեկո:Ես ինքս պաշտպանում եմ Խաղարկային դատարանի որոշում ուշացման վերաբերյալ:Բայց հարկ է քննարկել աշակերտի ինքնասիրությունը վիրավորելը:Ես որպես սովորող պահանջում եմ,որ խստիվ արգելվի աշակերտին վիրավորել,խառնվել անձնականին: Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն. Հոդված 3. Ես պահանջում եմ հարգել մարդու՝ այս Սահմանադրական իրավունքը:Մեր կրթահամալիրի կանոնադրությունը չի կարող հակասել ՀՀ Սահմանադրությանը: Նշեմ,որ Սեպտեմբերի 1-ից սկսած բացակայություն չեմ ունեցելե,իսկ ուշացումները հազվադեպ և պատահական են ստացվում:
By Աիդա Ստեփանյան

Բարև, ընկերներ ջան: Ուր էր թե բացակա սովորողը առցանց, ինքնուրույն լրացնել բաց թողածը: Ինձ ուշացումներից շատ ավելի անհանգստացնում է առցանց ուսուցման հետ կապված խնդիրները: Մեր սովորողների գերակշիռ մասը, ցավոք սրտի, առցանց ուսուցում չի իրականացնում, ասել է թե` թերանում է իր պարտականությունները կատարել:

Համաձայն եմ Նունեի հետ։ Առցանց ուսուցումը ձևական բնույթ ունի, որովհետև պատասխան, միևնույն է, չես ստանում։ Մեկ անգամից ավելի նույն հանձնարարության վրա երեխան չի աշխատում և ընդհանրապես, ենթատեխստում զգացվում է՝ «մեռնեմ էլ՝ ձեզնից չե՞մ պրծնի»։

Ուշացումների դեմ պայքարել պետք է, բայց ոչ ֆինանսական միջամտությամբ, ոչ էլ՝ հասարական նախագիծը տույժ դարձնելով: Դասամիջոցները երկարացնելն էլ անիմաստ եմ համարում. կան նաև չուշացող մեծ թվով սովորողներ, որոնք բազմազբաղ են, ունեն հագեցած օր և ուսումը միայն ֆիքսված դասաժամերին չէ, որ իրականացնում են՝ բա ե՞րբ հետազոտեն, ե՞րբ շրջեն քաղաքում: Ուտելու ժամերն է պետք կարգավորել, ֆիքսել: Սուրեն ջան, էդպես քսան րոպեն էլ կարող է չհերիքել. նույն ուշացողները երկար դասամիջոցից հետո էլ են ուշանում:

Բարի երեկո, համաձայն եմ պատվելի Թամարի հետ, ուշանալ, բացակայել դա մարդու բնավորություն է, էություն,որը ցավոք փոխելը շատ դժվար է:

Կեցցես, տիար Տիգրանյան, լավ դիտարկում էր:

Համաձայն եմ տիար Գևորգի հետ, սովորողները հենց առաջին դասամիջոցից սկսում են սնվել: Այսինքն ստացվում է, որ նախաճաշում են դպրոցում:

Իմ կարծիքով 2-րդ դասամիջոցը պետք է լինի 7-րոպե:

Սուրեն ջան, երկար դասամիջոցը 20 րոպե է, ու չեմ կարծում, որ երկարացնելով, մենք հարցին լուծում կտանք, մեկ է կուշանան՝ «դրսի խանութ էի գնացել, կներեք էլի», «խոհանոցում հերթ էր» և այլն: Ուշացած սովորողը ներս է մտնում, բոլորը շրջվում են, սկսում քննարկել՝ ստացվեց դասը խանգարվեց, նույնիսկ եթե ես չեմ հարցնում՝ ինչո՞ւ ուշացար: Իրենք են սկսում բացատրություններ տալ: Ես այս խնդրին մի քիչ այլ կերպ եմ սկսել վերաբերվել /թեկուզ գիտեմ, որ շատերը կմեղադրեն ու չեն ընդունի այս ձևը/, ու ինձ թվում է, որ հասել եմ որոշակի արդյունքների՝ թույլ եմ տալիս դասի ժամանակ 5 րոպեի ընթացքում ուտեն իրենց «բուտերբրոդները»՝ միայն առանց աղմուկ հանելու: Ու միջին դպրոցի սովորողները սկսել եմ ժամանակին դասի գալ:

Բարի երեկո:Երկար դասամիջոցից հետո շատ աշակերտներ մի քանի րոպե ուշանում են, որովհետև բուֆետում՝ 12 անց 35-ից մինչև 12 անց 50 հերթ են կանգնում: Իսկ երբեմն բոլոր ուշացողներին պետք չէ միայն մեղադրել, քանի որ կան նաև այնպիսինները, որոնք չեն արդարացնում ուշացումը, բայց ստացվում է ինչ-որ հանգամանքների պատճառով:
By Խանզրատյան Իզաբելլա

Լուսինե ջան, երբ ուսւումնասիրում էի այս խնդիրը, մեր ներքին կարգապահական կանոններում չտեսա աշխատող մեխանիզմ, որ կկարգավորեր սովորող-ուսուցիչ կոնֆլիկտի առաջացումը, կա այդպիսին մեխանիզմը? միգուցե ես չեմ տեսել

Սուրեն ջան, դասավանդող-սովորող հարաբերությունները կարգավորել կարգերով կամ օրենքներով լիարժեք հնարավոր չէ: Կան պարտականություններ, որոնք սովորողները պիտի անեն, կան պարտականություններ՝ դասավանդողները: Այստեղ արդեն դասավանդողի, թույլ տվեք ասել, մանկավարժական տաղանդն է,որ մարդուն, ինչպեսև մյուս տաղանդները, ի վերուստ տրված է կամ տրված չէ: Նույն սովորողը մի դասավանդողի մոտ իրեն շատ վատ է պահում, մյուսի մոտ՝ շատ լավ... Պարզապես չի կարելի սովորողի արժանապատվությանը կպնել, ինչպեսև սովորողը իրավունք չունի դասավանդողին վիրավորել:

Լուսինե ջան, համաձայն եմ քեզ հետ: Այստեղ շատ եմ կարևորում ուսուցչի մոտեցումը. եթե մենք ուշացման առիթով լարում չմտցնենք սովորողի հետ հարաբերություններում, ապա ոչ մի անախորժություն չի լինի: Պարզապես նրանց մոտ մի տեսակ անպատժելի լինելու տրամադրություն եմ նկատում: Նրանք եթե անգամ տեսնում են, որ ուշացումը նշում ենք մատյանում, բացարձակ չեն անհանգստանում դրանից:

Բուֆետի հերթերի խնդիրը կլուծվի միայն սննդի կազմակերպման ձևը փոխելով։ Հարկավոր է համարձակվել։

Բարի երեկո բոլորին: Բացակայությունը և ուշացումը ներկա ժամաներոմ խնդիր է, ոչ միայն մեր կրթահամալիրում այլ նաև բոլոր ուսումնական հաստատություններում, դա կապված է սովորողի անպատասխանատվության զգացումի բացակայությունից: Տարիներ շարունակ փորձեր են արվել տարբեր պատժամիջոցների զգուշացումների միջոցով կանխել այդ երևույթը, սակայն ապարդյուն: Իմ կարծիքով ճիշտ կլինի հաճախակի բացակայողների և ուշացողների հետ աշխատեն հոգեբանները, ինչպես նաև այդ հարցին շատ լուրջ պետք է ուշադրություն դարձնեն ծնողները:
By Իրինա Ապոյան

Սովորողները ներքին կարգապահական կանոններին միանման չեն վերաբերվում: Սովորողների մեծ թվի համար կարգապահական կանոնները դարձել են բնավորություն. նրանք մյուսներին, որոնք սխալվել են, կարող են սաստել, հուշել, հիշեցնել: Ու դա հաճելի է տեսնել, լսել: Կան հաճախ ուշացողներ, որոնք նկատողությունը վերածում են կատակի կամ փորձում թաքնվել: Իհարկե, հավասար չպետք է վերաբերվել քիչ ուշացողների ու հաճախ ուշացողների նկատմամբ:

Մի պահ թվաց` նացիստական Գերմանիայում եմ գտնվում, որտեղ ռադիկալ մեթոդներ էին առաջարկվում հրեաներին կառավարելու համար: Շատ ծիծաղելի էր սովորողներին ֆինանսական տույժի ենթարկելու գաղափարը: Ասենք` ի՞նչ եք կարծում, կրթահամալիրի 7-16 տարեկան սովորողներից քանիսն է աշխատում և գումար վաստակում: Շատ քիչ մասը, եթե տեղյակ չեք: Այս դեպքում ծնողների՞ն եք տուգանելու: Ի՞նչ հիմքով: Միգուցե ` առաջարկեք, մյուս դպրոցների նման մե՞նք էլ դպրոցի դռների մոտ պահակներ նշանակենք, որ հսկեն: Սա մեր կրթահամալիրն է, որտեղ գլխավոր նպատակը սովորելն ու ստեղծելն է, և ծայրահեղ անմտություն կլինի ուշացած աշակերտին դասի չթողնելը, որ չսովորի և բան էլ չհասկանա: Այստեղ միտք հնչեց, որ «ուշացող սովորողը ամեն դեպքում խանգարում է դասը, քանի որ անաղմուկ դասին միանալ դեռ մեր երեխաները չեն սովորել»: Իսկ ինչո՞ւ չենք սովորեցնում: Բացի այդ, հո նեանդերթալցի չենք, պետք է վերջիվերջո սովորենք, այնպես չէ՞:
By Մերի Շարոյան

Եվ մոռացա ավելացնել, որ անցյալ տարի երբեմն ուշացել եմ: Սակայն այստեղ հարցը կայանում է նրանում, որ ես և ինչ-որ X ուսուցիչ կամ ուսուցչուհի երբ ներս էինք մտնում, նրանց ջերմորեն ողջունում էին,իսկ իմ անունը՝ գրում: Եվ դա տեղի է ունեցել շատ անգամներ, երբ նույն մարդու հետ զուգահեռաբար ներս եմ մտել : Ձեր կարծիքով աշակերտի ուշացումը հնարավոր չէ՞ հիմնավորել, իսկ ուսուցիչներինը պատրաստի հիմնավորված է՞:
By Խանզրատյան Իզաբելլա

Նվարդ ջան, դու լավ կառավարիչ կլինես, խնդիրը օպերատիվ լուծում ես, սակայն դու ինքդ էլ գիտես, որ խախտում ես թույլ տալիս, այդ ամենը կարելի է լուծել միայն երկարացնելով դասամիջոցը, իրոք 20 րոպեն էլ է շատ քիչ, հատկապես այն դեպքում երբ ուսուցիչներն ևս ընդմիջում են անում ու միշտ աշակերտներից առաջ են ընկնում, զարմանալի է, բայց մեր բուֆետներում հերթ հասկացություն չկա, ես տեսել եմ թե ինչպես Կենտրոնական բանկի ղեկավարությունը իրենց շարքային աշխատակիցների հետ հերթ են կանգնած, իսկ մեր մոտ ինչու դա չկա?

Խոսելով որոշակի աբսուրդի` այն է սովորող հասկացության վերտառության շուրջ, ստիպված եմ արտաբերել հետևյալ տեսակետը: Նախ և առաջ, ես` կարծիքի հեղինակս, նախապես որոշել էի չմասնակցել այս քննարկմանը, սխալ հասկանալով քննարկման էությունը, բայց կարդալով թեման և համոզվելով, որ այն չի հակասաում իմ սկզբունքերին, որոշեցի մասնակցել և արտահայտել հետևյալ տեսակետը: Նախ հստակեցնենք, թե սովորողն ասելով ինչ ենք հասկանում: Եթե սովորող ասելով հասկանում ենք սոցիումի այն էակին, ով գիտակցում է իր պարտականություններն ու իրավունքերը և վարվում է` իր գործողությունները բխեցնելով բոլոր իրավական և ներքին կարգապահական հիմքերից, ապա քննարկումը, միանգամայն օրինակելի է, իսկ եթե քննարկում ենք հոմոէրեկտուսի կամ, որ ավելի վատն է` սինանթրոպի կարգավիճակի հասած մի արարածի գոյաձևը, ով կարող է ուշանալ ուղիղ 85 րոպե և ոչինչ չնշանակող հայացքով նայի դեմքիդ ու ասի, որ իր 85 րոպե բացակա նշանակեք, ապա քննարկումն անիմաստ է: Ինչ է ցույց տալիս փորձը: Եթե մենք խոսում ենք սովորողի, իրական սովորողի մասին, ով իրական է այնքան իրավունքերի դաշտում, որքան պարտականությունների ոլորտում, ապա հանդիպում ենք հետևյալ կիզակետին. գործնականում, շատ քիչ սովորողներ կան(խոսքս իրական սովորողների մասին է), ովքեր ուշանում են ուսումնական պարապմունքերից: Ու այս պարագայում, անկախ քո տեսակից, չես վերաբերվում այդ անհատ-սովորողի խախտմանը, քանի որ հասկանում ես, որ նրա գործողության մեջ չկա խախտման կանխամտածված նորմ: Իսկ այ վայ-սովորողների պարագայում, ովքեր...... բոլոր առումներով, ստացվում է ,որ ստիպված ես ամբողջ դասդ տապալել, դրանց կարգի բերելու, մասամբ շորերն հագցնելու և այլ նկատառումներից դրդված: Իրավական մասով Խաղարկային դատարանի 20,03,2012թ. վճիռը, մեջբերած իրավական ակտերով և կայացրած որոշումով, մեղմ ասած հակասում է ինչպես կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններին, այնպես էլ, իր մեջ որևէ իրավական հիմք չի պարունակում, որը բխեր Հանրակրթության մասին օրենքից: Այս պարագայում, մենք գործ ունենք, մեղմ ասած, սիրողական մակարդակի վճռի հետ: Եվ ի վերջո, եթե անգամ ընդունենք, որ այդ վճիռն իրավական է, ապա պետք է փաստենք, որ կայացրած վճռի հետևանքով, երիցս խախտվել են կրթահամալիրի տնօրենի` ՀՐԱՄԱՆ N 12-065 22.03.2012թ. 1. կրթահամալիրի ներքին կարգապահական կանոնների 9.14, 9.18 և 9.19 կետերը խմբագրել այսպես. 9.14.Սովորողը պարտավոր է հարգել և պաշտպանել կրթահամալիրի ուսումնական գործընթացի բոլոր մասնակիցների իրավունքները, կատարել ուսումնական պլանը, հարգել ուսումնական պարապմունքների հաստատված ժամատախտակը, դասացուցակը, ուսումնական պլանով որոշված կարգերը: 9.18. Սովորողը պարտավոր է առանց ուշացման հաճախել ուսումնական պլանով որոշված պարապմունքներին, դասընթացների ծրագրերով որոշված ուսումնական ճամփորդություններին, զբաղվել ուսումնական-հայրենագիտական գործունեությամբ, մասնակցել ուսումնական պլանով որոշված ուսումնա-հետազոտական ճամբարին, նախասիրությունների զարգացման ստուգատեսներին, հրապարակել իր ստեղծագործական-հետազոտական աշխատանքի արդյունքները: 9.19. Սովորողը պարտավոր է իր բացակայության, ուշացման մասին նախօրոք տեղյակ պահել մասնաճյուղի գրասենյակի ղեկավարին, իսկ չտեղեկացնելու դեպքում ներկայացնել գրավոր բացատրագիր: 2. Հաստատել, որ. Ուշացում է համարվում կրթահամալիրի ուսումնական պարապմունքների ժամատախտակով որոշված` ուսումնական պարապմունքի առաջին րոպեից հետո, դասի ընթացքում պարապմունքի վայրը մտնելը: Անհրաժեշտ կամ անխուսափելի պատճառով ուշացող սովորողը պարտավոր է այդ մասին անձամբ կամ գրասենյակի միջոցով տեղեկացնել դպրոցի ղեկավարին: Ուշացող սովորողը առանց խանգարելու պարապմունքի ընթացքը, առանց բացատրությունների և ներողություն խնդրելով՝ ներգրավվում է ուսումնական պարապմունքի մեջ: Ուսումնական պարապմունքը վարողը` ուսուցիչը, սահմանված կարգով գրանցում է ուշացումը էլեկտրոնային մատյանում: Գրասենյակի ղեկավարը ուսումնական օրվա վերջում բացակայությունների և ուշացումների մասին տեղեկությունը փոխանցում է դպրոցի ղեկավարին: Սովորողի ուշացումը հարգելի կամ անհարգելի համարում է դպրոցի ղեկավարը: Կրթահամալիրի տնօրեն՝ Ա. Բլեյան բոլոր հրամանները: Ձեր խոնարհ դպիր` Վահրամ Թոքմաջյան

Ներքին կարգապահական կանոններ 7.6. Աշխատողը պարտավոր է ունենալ իր էլեկտրոնային հասցեն, որը հայտնի է կրթահամալիրի բոլոր աշխատողներին, շահառուներին և պարտադիր բացվում, ստուգվում է օրը 2 անգամ, գործածել Live&Edu հասցեների համակարգը: Կարծում եմ` այս կետը խմբագրման կարիք ունի: Մանավանդ որ, Միջին դպրոցի մատյանները զետեղված են gmail.-ի տարածքում, իսկ էլ. հասցեն էլ օրը հաստատ 2 անգամ չէ, որ բացվում է:

Բաի երեկո: Իմ կարծիքով շատերի համար արդեն սովորական են դարձել ուշացումները և անգամ ուշացման համար սահմանված պատիժները , իմ կարծիքով չի օգնի անգամ դրամական տուգանք գանձելը: Ուղակի մենք ինքներս հասկանալով, որ ուշանալով արաջինը մենք ենք տուժվում և գիտակցելով, որ ուշանալը դառնում է վատ սովորություն, որը կհետապնդի մեզ ողջ կյանքում պետք է չուշանանք: Իսկ ինչ վերաբերվում է անհարգելի բացակայություններին, ոչ մի խելամիտ աշակերտ անհարգելի չի բացակայի դասերից, առավել ևս, եթե ծնողի իմացությամբ է բացակայում` նշանակում է կա հարգելի պատճառ, իսկ եթե ծնողն անտեղյակ է` այդ դեպքում կարծում եմ պետք է ամրապնդվի ուսուցիչ – աշակերտ – ծնող կապը:
By Տիգրան Արթենյան...

Այս հարցում ուսուցիչ-սովորող կոնֆլիկտ չեմ տեսնում: Սովորողն ուշանում է, դասավանդողը գրանցում է ուշացումը: Ավելի բարդ է, թե սովորողն ինչպես է ընկալում իր ուշացումը: Եթե ուշացումը նրա վրա ոչ մի ազդեցություն չի թողնում, հավանաբար, նա ինքն իրեն արդեն դատապարտել է անպարատաճանաչ լինելու և հետագայում այդ սովորության պատճառով շատ կհայտնվի տհաճ իրավիճակներում: Դրա համար էլ, պետք է փորձենք հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի սովորողի մոտ այդ սովորությունը չամրանա:

Ներքին կարգապահական կանոններ 7.6. Աշխատողը պարտավոր է ունենալ իր էլեկտրոնային հասցեն, որը հայտնի է կրթահամալիրի բոլոր աշխատողներին, շահառուներին և պարտադիր բացվում, ստուգվում է օրը 2 անգամ, գործածել Live&Edu հասցեների համակարգը: Կարծում եմ` այս կետը արդեն խմբագրման կարիք ունի: Մանավանդ որ Միջին դպրոցի մատյանները զետեղված են gmail.-ի տարածքում: Հ.Գ. Խորհրդի անդամ լինելը լուրջ բան է, ուզես, թե չուզես, սկսում ես ուրիշ հայացքով նայել փաստաթղթերը: Հետընտրական ուշացած շնորհակալություն:

Վահրամ ջան, մենք երբ փորձենք սահմանել սովորող հասկացությունը, ոչինչի չենք հասնի, քանի որ յուրաքանչյուրս ունենք մեր պատկերացումները Սովորող հասկացության հետ կապված,. ուղղակի պետք է փաստենք, քանի դեռ աշակերտը կամ նրա օրինական ներկայացուցիչը ունի Կրթահամալիրի հետ ուսումնառության պայմանագիրը, նա Սովորող է, և ունի բոլոր իրավունքներն ու պարտավորությունները,/պայմանագրով և իրավական ակտերով սահմանված/

Ես առանձնապես չխորանալով այդ հասկացության սահմանության շուրջ, ամեն դեպքում կառուցում եմ պատկերացումներս, ինչպես կկառուցեր շեղումներ չունեցող մարդը: Ես մեջ չեմ բերում ուսումնառության պայմանագիրը, Սուրեն ջան, քանի որ այդ պարագայում, շատերը, այդ թվում նաև կրթահամալիրի իրվաբանը կհայտնվեն հարվածի տակ, ճնշող փաստերի ներքո:

Սուրեն ջան, սովորողը առաջին հերթին մարդն է: Մենք մարդկանց հետ ենք հարաբերվում ու ի զորու ենք այդ մարդկանց մեջ դեպի լավը ինչ-որ բան փոխելու: Մեր ,,նշանակությունն է,, այդ՝ ոչ թե սովորողին մեղադրել, պախարակել կամ բնորոշել, թե նա ինչպիսին է, այլ նկատելով այդ ամենը՝ նրան օգնել, որ փոխվի, սովորեցնել, որ փոխվի: Կարող ե՞նք դպրոց ընդունել միայն այնպիսի սովորողների, ովքեր իսկը մեր ուզածն են կամ մեր սրտով են: Իհարկե ոչ... Իսկ ի՞նչ անենք, նացիստական սկզբունքով մեր ազգը ,,մաքրե՞նք,,...

Հետևելով քննարկմանը, առաջարկում եմ գնահատման կենտրոնի հետ կազմակերպենք ուսումնասիրություն խոհանոցում, վերլուծենք սովորողների բացատրությունները, մենք խոսում ենք սովորողների ուշացումներից, բայց անտեսում ենք ուսուցիչների ուշացումը. սա էլ ուսումնաիրենք: Գուցե օբեկտի՞վ է սննդի կազմակերպման հարցը, հերթե՞րը, կրթահամալիրից դուրս սնունդ փնտրե՞լը...

Սակայն եկեք չմոռանանք,որ աշակերտն էլ է մարդ:Չի կարելի նրան վիրավորել բոլոր դեպքերում:
By Աիդա Ստեփանյան

Չի կարելի նրան վիրավորել, բայց ոչոք անտեղի ոչոքի չի վիրավորում:
By Տիգրան Արթենյան

Ինձ թվում է, այստեղ ամենակարևոր հարցը այն է, թե այդ ուշացումը խանգարել է սովորողին յուրացնել թեման: Եթե նման բան կա, թող աշակերտը պատժվի օրենքի ողջ խստությամբ:
By Մերի Շարոյան

Խնդիրն այն է, որ օրենքն ամենևին էլ խիստ չի դատում թեման չյուրացրած աշակերտին՝ անկախ չյուրացման պատճառներից։

Բարի երեկո: Ինձ թվում է, քննարկվող հարցը բավականին բարդ է, քանի որ կան աշակերտներ, ովքեր, կներեք արտահայտությանս համար, թքած ունեն ամեն ինչի վրա: Նույնիսկ եթե կիսամյակի վերջում իրենց քառորդը չփակեն սոսկ ուշացումների համար, նրանք միևնույն է ուշանում են կամ ընդհանրապես բացակայում դասից: Չգիտե էլ ինչ ասեմ, որովհետև այս պարագայում պատիժը չի օգնի: Կօգնի միայն պարտաճանաչությունը, որը չգիտեմ, որտեղից են վերցնում...
By Սոնա

Յուրաքանչյուր ոք պարտավոր է պահպանել Սահմանադրությունը եւ օրենքները, հարգել այլոց իրավունքները, ազատությունները եւ արժանապատվությունը: Вот основа , на которой должно строиться все: и работа, и просто человеческие отношения, и слова и выражения, с которыми мы обращаемся к друг другу. Самое главное в работе сам человек и его профессиональная пригодность.

Բարի երեկո: Եթե ուշացումների մեծ մասը կապվում է սնվելու հետ, առաջարկում եմ մեխանիզմ, որը կիրառում ենք Հիմնական դպրոցում. բոլոր սովորողներն ու նրանց ծնողները տեղեկացված են դպրոցի ճաշարանում առկա սննդի տեսականուն և եթե այն նրանց չի բավարարում, ուրեմն նրանք ստիպված են իրենց նախընտրած ուտելիքը բերել տանից: խստիվ արգելվում է լքել դպրոցի տարածքը, նույնիսկ երկար դասամիջոցի ընթացքում: Հավատացեք, որ այս մեխանիզմ աշխատող է, և ուշացումներ չեն լինում: ես`որպես ծնող, դեմ եմ, որ ավագ դպրոցում սովորող իմ երեխան երկար դասամիջոցին դուրս գա դպրոցի տարածքից:

Pages

Կարծիք ավելացնել