• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններում լրացում կատարելու մասին

ՀՐԱՄԱՆ N 12-065

22.03.2012թ.

Խաղարկային դատարանի աշխատակարգի համաձայն, որով  «Դատական ակտը օրինական ուժ է ստանում կրթահամալիրի տնօրենի համապատասխան հրամանով, որը սահմանված կարգով հրապարակվում է», և կատարելով կրթահամալիրի խաղարկային դատարանի 20.03.2012թ. վճիռը՝ 2012թ. մարտի 22-ից.

1. կրթահամալիրի ներքին կարգապահական կանոնների 9.14, 9.18 և 9.19 կետերը խմբագրել այսպես.

9.14.Սովորողը պարտավոր է հարգել և պաշտպանել կրթահամալիրի ուսումնական գործընթացի բոլոր մասնակիցների իրավունքները, կատարել ուսումնական պլանը, հարգել ուսումնական պարապմունքների հաստատված ժամատախտակը, դասացուցակը, ուսումնական պլանով որոշված կարգերը:
9.18. Սովորողը պարտավոր է առանց ուշացման հաճախել ուսումնական պլանով որոշված պարապմունքներին, դասընթացների ծրագրերով որոշված ուսումնական ճամփորդություններին, զբաղվել ուսումնական-հայրենագիտական գործունեությամբ, մասնակցել ուսումնական պլանով որոշված ուսումնա-հետազոտական ճամբարին, նախասիրությունների զարգացման ստուգատեսներին, հրապարակել իր ստեղծագործական-հետազոտական աշխատանքի արդյունքները:
9.19. Սովորողը պարտավոր է իր բացակայության, ուշացման մասին նախօրոք տեղյակ պահել մասնաճյուղի գրասենյակի ղեկավարին, իսկ չտեղեկացնելու դեպքում ներկայացնել գրավոր բացատրագիր:

2.  Հաստատել, որ.

  • Ուշացում է համարվում կրթահամալիրի ուսումնական պարապմունքների ժամատախտակով որոշված` ուսումնական պարապմունքի առաջին րոպեից հետո, դասի ընթացքում  պարապմունքի վայրը մտնելը: Անհրաժեշտ կամ անխուսափելի պատճառով ուշացող սովորողը պարտավոր է այդ մասին անձամբ կամ գրասենյակի միջոցով տեղեկացնել դպրոցի ղեկավարին: Ուշացող սովորողը առանց խանգարելու պարապմունքի ընթացքը, առանց բացատրությունների և ներողություն խնդրելով՝ ներգրավվում է ուսումնական պարապմունքի մեջ:
  • Ուսումնական պարապմունքը վարողը` ուսուցիչը, սահմանված կարգով գրանցում է ուշացումը էլեկտրոնային մատյանում: Գրասենյակի ղեկավարը ուսումնական օրվա վերջում բացակայությունների և ուշացումների մասին տեղեկությունը փոխանցում է դպրոցի ղեկավարին: Սովորողի ուշացումը հարգելի կամ անհարգելի համարում է դպրոցի ղեկավարը: 

Կրթահամալիրի տնօրեն՝ Ա. Բլեյան