• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արամազդ Ղալամքարյանը վերընտրվեց կրթահամալիրի խորհրդի նախագահ

 

Նոյեմբերի 29-ին տեղի ունեցավ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի խորհրդի` 2012-2015 թթ.  առաջին նիստը: Խորհրդի 15 անդամներից  մասնակցում էին 13-ը:

 Օրակարգում.

  • Խորհրդի նախագահի ընտրություն
  • Խորհրդի աշխատակարգի հաստատում
  • Այլ հարցեր

Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը ներկայացրեց խորհրդի՝ ՀՀ ԿԳՆ հրամանով հաստատված  նոր կազմը`

ՀՀ ԿԳՆ ներկայացուցիչներ.

  • Տեր Եսայի քահանա Արթենյան. Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ
  • Հեղինե Խաչատրյան. Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան
  • Արեգ Գրիգորյան. Երևանի ճարտարագիտական համալսարանի պրոռեկտոր, պրոֆեսոր

Մանկավարժական խորհրդի անդամներ.

  • Հասմիկ Նալբանդյան
  • Վահրամ Թոքմաջյան
  • Մարթա Ասատրյան
  • Անահիտ Գևորգյան
  • Հերմինե Անտոնյան
  • Գրիգոր Խաչատրյան

Ծնողական խորհրդի անդամներ.

  • Ռուբեն Նալչաջյան
  • Արամազդ Ղալամքարյան
  • Անահիտ Կարապետյան
  • Գայանե Սարգսյան

Քոլեջի ուսանողական խորհրդի անդամներ.

  • Նաիրա Գրիգորյան
  • Բուրաստան Օսիպովա

Ծնողական խորհրդի անդամների առաջարկությամբ խորհրդի նախագահության համար առաջադրվեց Արամազդ Ղալամքարյանի թեկնածությունը: Այնուհետև կազմակերպվեց փակ քվեարկություն,  13 կողմ արդյունքով խորհրդի նախագահ ընտրվեց Արամազդ Ղալամքարյանը:  Խորհրդի քարտուղար ընտրվեց Հերմինե Անտոնյանը:

Ընտրությունից հետո որոշվեց խորհրդի նիստերը կազմակերպել աշխատանքային շաբաթվա ուրբաթ օրը, ժամը` 18:00-ին:

Որոշվեց նաև աշխատանքները շարունակել խորհրդի բլոգում`  առցանց: 

Խորհրդի նախագահ` Արամազդ Ղալամքարյան

Խորհրդի քարտուղար` Հերմինե Անտոնյան