Նկարագրություն:
Հուլիսի 4-7-ը տարատարիք սովորողների խումբը ուղևորվեց Սևան՝ մասնակցելու վրանային ճամբարին: Ճանապարհին մեզ միացան Գավառի թիվ 2 դպրոցի սովորողները: Նրանց հետ շատ արագ մտերմացանք, ընդհանուր խաղերն ու աշխատանքներն օգնեցին ավելի լավ ճանաչել իրար: Օրը սկսում էինք մարմնամարզությամբ, այնուհետև՝ մաքրում էինք տարածքը: Ճամբարի բաղկացուցիչ մասն էր կազմում լողը՝ բոլորի ամենասիրելի ժամանակահատվածը... Սևանն ուրիշ է, տարբերվող է, այլ են զգացողություններդ, մի տեսակ ջերմություն ես զգում: Երեկոյան լիճը դառնում է անասելի բաց կապույտ, որով հիանում էինք, մինչև մութն ընկնելը...