• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ծուղրուղո՜ւ... Նոր գրադարան...

Ծուղրուղո՜ւ...

Հենց կրթահամալիրի աքլորը կանչում է, ուրեմն մի լավ բան է լինելու: Այս կանչը  նոր՝ 2- 12 տարեկանների  գրադարանների ծննդականչ է: Արևիկ Տատինցյանը հրաշալի նվեր ուզեց իր ծննդյան օրվա առթիվ՝ մանկական գրադարան: Սա շատերին դուր եկավ:

ՈՒրեեե՜մն՝ 2012թ. նոյեմբերի 23-ին բոլոր կրտսեր դպրոցներում մանկական  գրադարանի ծնունդ է լինելու, և գրադարանի ղեկավարն ու աշխատակիցն էլ կրտսեր դպրոցի սովորող է լինելու. ինչպես տիար Գևորգը կասեր՝ Մարի փոքր: Նվիրեք ձեր սիրելի գրքերը  ձեր սիրելի սաներին:

Ծուղրուղո՜ւ...