• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վերջապես...

Այսօր վերապատրաստումից հետո ուղևորվեցինք դեպի Շուշի: Այցելեցինք սուրբ  Ղազանչեցոց եկեղեցի ու վերջապես մեզ բախտ վիճակվեց լինել եկեղեցու խորանի տակ գտնվող առեղծվածային սրահում:Ունեցանք աննկարագրելի ու շշմելու զգացողություններ, երգեցինք, աղոթեցինք ու ըմբոշխնեցինք եկեղեցու ողջ վեհությունն ու խաղաղությունը:

Եկեղեցու սպասավորը  պատմեց սրահի մասին և նշեց, որ աշխարհում երկու այսպիսի առեղծվածային սրահ կա, մեկը` սա էր, մյուսը գտնվում է Վենետիկի սուրբ Ղազար եկեղեցում: Պարզվեց, որ մեր խմբից միայն մեկին է բախտ վիճակվել գտնվել այդ երկու սրահներում: Նաիրա Նիկողոսյանի և սպասավորի հաաստմամաբ սուրբ Ղազանչեցոց եկեղեցու սրահն ավելի տպավորիչ է:

Այժմ առաջադրանք. Ի՞նչ առեղծվածի մասին է խոսքը: