• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

<< Ազատ խոսքի ամբիոն >> ակումբ

Ակումբի ծրագիրը

 

 

<<ՄխիթարՍեբաստացի>>  կրթահամալիր

2012-2013 ուս. տարի

<<Ազատ Խոսքի Ամբիոն>> ակումբի ծրագիր

Արման Երանոսյան

 

 

 

 

Հայեցակարգ

            <<Ազատ Խոսքի Ամբիոն>> ակումբը հարթակ է, միջավայր` երկխոսելու, վերլուծելու,  սեփական տեսակետները  ու համոզմունքները ներկայացնելու համար: Ակումբի կազմակերպման ձևն ու կառուցվածքային բնույթը հնարավորություն են տալիս մասնակիցների մոտ ձևավորել և զարգացնել սեփական տեսակետներն ազատ արտահայտելու,  դիմացինի տեսակետները լսելու հմտություններ և կարողություններ: Ակումբը հատկապես կարևորում է բանավեճերի անցկացումը: Բանավեճը մասնակիցներին հնարավորություն է տալիս զարգացնել սեփական տեսակետները արտահայտելու, դիմացինին համոզելու, դիմացինից       սովորելու, նրան քննադատելու   ունակություններ,  ինչպես նաև,   միջավայր է հանդիսանում բազմակարծության նկատմամբ  հարգանք և հանդուրժողականություն սերմանելու:

<<Ազատ Խոսքի Ամբիոնը>>  նախատեսում է. ուսումնական հաստատությունների,  հասարակագիտական և փորձագիտական շրջանակների, հասարակական կազմակերպությունների, ուսանողության, քաղաքացիական նախաձեռնությունների ու շահագրգիռ խմբերի, ինչպես նաև կառավարական օղակների հետ համագործակցությամբ կազմակերպել  քննարկումներ, սեմինարներ, կոնֆերանսներ, հասարակական-քաղաքական բազմաբնույթ խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ:

            <<Ազատ Խոսքի Ամբիոն>>  բաց ակումբ է, և կարող է ծառայել հարթակ ոչ միայն կրթահամալիրի սովորողների համար:

 

 

 

            Նպատակը և խնդիրները

Ակումբի անդամների մոտ

·      ձևավորել և զարգացնել սեփական տեսակետներն ազատ արտահայտելու,  դիմացինին լսելու կարողություններ, նրանից սովորելու, նրան քննադատելու  ունակություններ, բազմակարծության նկատմամբ սերմանել հարգանք և հանդուրժողականություն:

·      մասնակից դարձնել հասարակական գործընթացներին, ճանաչել դրանց փոխադարձ կապերն ու անել ընդհանրացումներ,

·      ձևավորել կողմնորոշվելու, որոշումներ կայացնելու, սեփական կարծիքն ազատ արտահայտելու կարողություններ և հմտություններ

·      զարգացնե լստեղծագործական ունակությունները, տրամաբանական մտածողությունը, նպաստել հիշողության, դիտողականության և երևակայության զարգացմանը,

·      զարգացնել տեղեկատվական տարբեր աղբյուրներից օգտվելու, երևույթները ուսումնասիրելու և վերլուծելու, դրանց պատճառահետևանքային կապը բացահայտելու կարողություններ,

·      զարգացնել տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներից օգտվելու և դրանց միջոցով գիտելիքների ինքնուրույն ձեռքբերման կարողություններ:

 

 

 

Ակումբային միջավայր

Ակումբի աշխատանքները կազմակերպելու համար  տարածք կարող է հանդիսանալ ցանկացած վայր որտեղ, կախված թեմայից, քննարկվող նյութից, առավել արդյունավետ է անցկացնել ակումբի աշխատանքները:  Հատկապես կարևորվում է  ուսումնաճանաչողական այցելությունները, փորձի փոխանակումն ու համագործակցությունը նմանատիպ այլ ակումբների հետ:  Ամբիոնը  նախատեսում  է ակտիվ գործունեություն ծավալել համացանցում՝ տարբեր սոցիալական ցանցերում, կայքերում, բլոգերում ներգրավելով : Այստեղ հատկապես կարևորվում է www.mskh.amկայքի ընձեռած հնարավորությունները:

Ակումբի աշխատանքների առավել արդյունավետ և դյուրին կազմակերպման  համար անհրաժեշտ է թեմատիկ գրականություն , համացանցին միացված համակարգիչ, անհատական նոթբուք (նեթբուք), պրոյեկտոր, թվային տեսախցիկ, ֆոտոխցիկ, էլեկտրոնային կրիչ և պարագաներ:

Գործունեության ուղղություն

<<Ազատ Խոսքի Ամբիոնը>> նախատեսում է անմիջական կապեր հաստատել հայաստանյան և ոչ հայաստանյան կրթական հաստատությունների, օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների հետ՝ տնտեսության, իրավունքի, կրթության, գիտության, գրականության, արվեստի, մշակույթի, սպորտի, տեղեկատվության և այլ ոլորտներում նոր գիտելիքների ձեռք բերման, փորձի փոխանակման և համագործակցության համար, ծավալուն նորարարական գործունեություն:

<<Ազատ Խոսքի Ամբիոնը>> կարևորում է անհատական և խմբակային բանավեճերի, ինչպես նաև սեմինարների անցկացումը՝ սովորողի  նախաձեռնողական մասնակցությամբ: