• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սունանահը ինձ ավելի ոգևորեց

Լիլիթ Գևորգյան 8.3 դաս.

Երբ մեր կրթահամալիրում անցկացվում էին «Սեբաստացու օրերը», ես էլ որոշեցի մասնակցել: Հայկական և ռուսական կայքէջերում Սուրբ Ղազար կզու մասին այդքան էլ շատ նկարներ չկային, և քանի որ հայրիկս մի քիչ իտալերեն գիտի, խնդրեցի ինձ օգնել իմ ուզածը գտնել իտալական կայքէջերից: Պատրաստեցի տեսանյութը, ցուցադրեցի, YouTube-ում բեռնելուց հետո` մոռացա նրա մասին: Երկու օր առաջ ես կրկին հիշեցի այդ տեսանյութի մասին, որովհետև ստացա մի նամակ, որը ուղարկված էր Սունանահ անունով մեկից, ով շնորհակալություն էր հայտնում տեսանյութի համար: Ուզում եմ ասել, որ Սունանահը ինձ ավելի ոգևորեց: