• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սեպտեմբեր 21- յան նախագիծ

Հայրենագիտական ծրագրի նախագիծ

«Մեր ծննդյան օրը բարձունքին»

Բարձունքներից շնորհավորենք մեր Երկրի ծնունդը

 

Հայաստանի Հանրապետությունն այս տարի դառնում է 21 տարեկան: Մենք, իհարկե, հատել են տասնվեցամյա չափահասության սահմանը, բայց մի շարք երկրներում չափահասության նշաձողը հենց 21-ից է սահմանվում: Այնպես որ, մեր Երկիրն արդեն չափահաս է բոլոր չափորոշիչներով:

Մենք, որպես մեր Երկրի ապագայի տերեր, մեր Երկրի վաղվա կերտողներ, ուզում ենք մեր բոլորիս ծնունդը նշել բարձունքից, որ մեր ձայնը հասանելի է լինի յոթ սարից այն կողմ, որ մեր բարեմաղթանքներն ավելի մոտ լինեն երկնքին, որ ներքևում ու թույլ լինելու կարծրատիպերը կոտրվեն ու մեր դրոշը ծածանվի հաղթական ուժգնությամբ:

Մենք` որպես պետական Կրթահամալիր, ուզում ենք օրինակ դառնալ հանրակրթական այլ դպրոցների համար: Ուզում ենք վարակել բոլորին մեր հայրենիքասիրությամբ, նոր ու աննախադեպ ծրագրերով:

Մենք` սեբաստացիներս, գնում ենք հաղթահարելու մեր Հայրենիքի բարձունքները: Սեպտեմբերի ընթացքում մենք դասարաններով գնալու ենք.

Հայաստանի բարձունքներ

1.    Արագած (4090),

2.    Հատիս (2528),

3.    Արայի լեռ (2605),

4.    Աժդահակ (3597, Գեղամա լեռնաշղթա),

5.    Թեժ լեռ (3101, Փամբակի լեռնաշղթա),

6.    Խուստուփ (3210, Ղափան),

7.    Եռակատար (3010, Շիրակ, Եղնախաղի լեռնաշղթա),

8.    Աչքասար (3196 Ջավախքի լեռնաշղթա),

9.    Լալվար (2543, Լոռի), 

10.  Չաթին (2244 Լոռի Ոսկեար),

11.  Ուրասար (Բազումի լեռնաշղթա 2992), 

12.  Աստղունք (3470 Վարդենիսի լեռնաշղթա),

13.  Վարդենիսլեռ (3522, Վարդենիսի լեռնաշղթա),

14.  Գնդասար (2946, Վայոց ձորի մարզ, Վարդենիսի լեռնաշղթա, Եղեգիսի կիրճերի  մոտ),

15.  Թեղենիս լեռ (2851, Ծաղկունյանց լեռներ),

16.  Ուրծլեռ(2445, Ուրծի լեռներ, Արարատի մարզ, Սուրենավանի մոտերքում),

17.  Մեծ Իշխանասար (Արցախի ու Սյունիքի սահմանին, Գորիսի մոտերքում, Սև լճի մոտ)

18.  Արմաղան (2829, Գեղամա լեռնաշղթա),

19.  Արամազդ լեռ (3392, Բարգուշատի լեռնաշղթա, Քաջարանի, Դաստակերտի, Գեղիի միջև)

20.  Արտենի (2047,Թալինի մոտ)

21.  Բովաքար (3016, Հալաբի լեռներ, Իջևանի ու Փամբակի լեռների մոտ, Մարգահովիտ, Լերմոնտովո լեռներիմոտ)

22.  Լեջան (2526, Լոռի, Ստեփանավանի Լեջան գյուղի մոտերքում)

Արցախի բարձունքներ

1.    Մռավ (3341, Մռավի լեռնաշղթա),

2.    Մեծ Քիրս (2724, Վարանդայի լեռներ),

3.    Կուսանաց լեռ (2832, Ստեփանակերտի մոտ),

4.    Գոմշասար (3724, Մռավի լեռնաշղթա)

Գնալու ենք լեռներ, երգելու ենք մեր Երկիրի հիմնը, ծածանելու ենք մեր եռագույնն ու խոսք ենք տալու, որ մեր Հայրենիքը դարձնելու ենք ամենալավ ու ուժեղ, ամենաարդար ու բարեկեցիկ  երկիրը: Ու Փոքր Մհերին հանելու ենք Ագռավասարից: Հիմա գնանք այս բարձունքները, որ հետագայում պատրաստ լինենք հասնելու Արարատի գագաթին:

Մենք չենք ուզում լեռները բարձրանալ մենակ, մենք ուզում ենք գնալ միասին, հանրակրթական դպրոցների մեր տարեկիցների հետ, մեր ծնողների հետ, մեր ընկերների հետ, մեր երկրի տարբեր կազմակերպությունների հետ, մեր լրատվամիջոցների հետ` մեր Հայաստանի բոլոր քաղաքացիների ու այլ երկրներում ապրող մեր հայրենակիցների հետ: Դուք էլ կարող եք ձեր լեռն առաջարկել, կարող եք ձեր բնակավայրի լեռ հրավիրել, մենք դասարանով կգանք ու միասին կբարձրանանք:

Մենք սիրով սպասում ենք ձեր արձագանքներին, սպասում ենք մեզ միանալու ձեր որոշումներին:

Եկեք գնանք ու ամենավերևից գոչենք`

«Ծնունդդ շնորհավոր, մեր Հայերնի´ք Հայաստան: Թող Աստած մեզ ուժ տա, որ զորացնենք քեզ, թող Աստված մեզ իմաստություն տա, որ կայացնենք քեզ, թող Աստված մեզ Սեր տա, որ անսահման սիրենք քեզ, Հայաստանի´ Հանրապետություն: Սա նաև մե´ր ծնունդն է. ծնունդներս  շնորհավոր»:

Ծրագրի նպատակը

Ծրագիրը նպատակ ունի իրականացնելու հայրենագիտական կրթություն, որպեսզի պատանին ճանաչի Հայրենիքի ամեն անկյունը, բարձունքից ուսումնասիրի Հայաստանը, կապեր ստեղծի Հայաստանի ու Արցախի տարբեր անկյուններում ապրող տարեկիցների հետ: Արժևորի Հայրենիքը, քանի որ ինչպես Րաֆֆին էր ասում, «Եթե չես ճանաչում Հայրենքիդ, չես կարող իրապես սիրել այն»: Ծրագիրը նպատակ ունի ստեղծելու միջավայր, ուր դպրոցական պատանիները ճանաչելով կսիրեն իրենց Հայրենիքն ու այս տարի այս կերպ կտոնեն Հայաստանի երրորդ Հանրապետության 21-ամյա տարեդադարձը:

Ծրագրի իրականացման եղանակը

Կրթահամալիրի յուրաքանչյուր դասարան ընտրում է, թե որ լեռն է գնալու, կապ է հաստատում մոտակա բնակավայրի դպրոցի իրենց հասակակիցների, հայկական լրատվամիջոցներից մեկի, հասարակական ու այլ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, համաձայնեցնում են ժամանակացույցը, ճշտում են ցուցակներն ու մեկնում են մագլցելու լեռները:

Դասարանի տղաներն իրար փոխարինելով բարձր ծածանում են դրոշը: Դրոշի նկատմաբ հատուկ ուշադրություն է ցուցաբերվում: Դրոշի նկատմամբ անտարբերությունն ու անհարգալից պահվածքը (գետնին գցելը, ճմրթելը, ուսին հենց այնպես հենած պահելը և այլն) խստորեն  պատժվում են:

 Բարձունքին խմբով ծրագիր են իրականացնում.

  • Հայաստանի Հանրապետության հիմնը
  • Անդաստան
  • Հայրապետական մաղթանք
  • Ես իմ անուշ Հայաստանի
  • Խմբի ընտրությամբ գրական, երաժշտական այլ ստեղծագործություն

Ծրագրի ժամկետները

Ծրագիրը նախատեսված է սեպտեմբերի 21-ի տոնակատարությունների շրջանակում, որպեսզի հենց նույն օրը, գուցե` միաժամանակ, հնարավոր լինի բարձունքներում ծածանել հայկական եռագույնը:

Ծրագրի պատասխանատուներ

Ծրագրի պատասխանատուներն են Կրթահամալիրի դպրոցների, քոլեջի տնօրենները, դասավանդողները;

Լեռներ մեկնելուց առաջ պատասխանատուները պետք է հետևեն, որ ամեն ինչ պատրաստ լինի` ցուցակները ճշտված, անհրաժեշտ ամբողջ գույքը առկա, անհրաժեշտ բժշկական կամ ծնողական թույլատվությունները ստացված, անհրաժեշտ պարագաներ ունենալու մասին մասնակիցներից յուրաքանչյուրը տեղեկացված, անհրաժեշտ բոլոր պայմանավորվածություններ ձեռք բերված, տեղում կան դիմավորողներ, լրատվամիջը գալու է:

Բժշկական թույլատվություն

Եթե դասարանը որոշել է բարձրանալ շատ բարձր լեռ, ապա պետք է լինեն ծնողների, անհրաժեշտության դեպքում` բժշկի թույլտվություն: Յուրաքանչյուր խմբի հետ պետք է որպես ուղեկից կցված լինի բժիշկ, բուժաշխատող կամ առաջին օգնող` անհրաժեշտ բոլոր պարագանելով:

Հագուստը

Ծրագրի պատասխանատուները պետք է մեծ ուշադրություն դարձնեն մասնակիցների հագուստին. յուրաքանչյուր մասնակից պետք է հագնված լինի հարմար` լինի մարզակոշիկներով, ունենա, գլխարկ, տաք հագուստ, անձրևանոց (թիկնոց կամ կաճկոն), արևային ակնոց, ....

Ծրագրի հաշվետվություն

Յուրաքանչյուր խմբի պատասխանատու պետք է ծրագիրն իրականացնելուց հետո հաշվետվություն ներկայացնի, թե ուր, ինչպես գնացին, ինչ արեցին, ինչպես անցավ ծրագիրը, հավելյալ ինչ միջոցառումներ իրականացրին (օրինակ` Դասարան անիվների վրա, Երգող դպրոց և այլն): Հաշվետվությունը պետք է ունենա նաև ֆոտոշարք, եթե հնարավոր է` վիդեո կամ աուդիո ձայնագրություն: Հաշվետվությանն անպայման պետք է կցվի այն լրատվամիջոցի նյութը, որն ուղեկցել է խմբին:

Ծրագրի ամփոփում

Ծրագիրն ամփոփվելու է հոկտեմբերին, երբ բոլոր խմբերի ու դասարանների հաշվետվությունները լինեն: Կրթահամալիրի Գնահատման ծառայությունը կտա իր եզրակացությունը: