• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ողջույն, ուսումնական տարի

Սիրելի սան, սովորող, հարգելի ծնող և ուսուցիչ, բարեկամներ.

Կրթահամալիրի հանրակրթական դպրոցներում, քոլեջում 2012-2013 ուսումնական տարվա առաջին օրը օգոստոսի 31-ն է։ Համեցեք Ձեր դպրոցներ ժամը 09.00։ Սովորողների, դասավանդողների տեղափոխումը հաստատված կրթահամալիրային երթուղիներով: Ուսումնական պարապմունքները՝  դպրոցի, քոլեջի ղեկավարի հաստատած ծրագրով:

9.00 - 9.30      ընդհանուր պարապմունք.

9.35 - 10.15    1-ին պարապմունք

10.20 – 11.00   2-րդ պարապմունք

Սեպտեմբերի 1-ը կրթական նախաձեռնությունների օր է՝ ուսումնական հայրենագիտական ճամփորդություններ, «Դասարան անիվների վրա», բարձունքների հաղթահարում,  ուսումնական էկոլոգիական, շրջապատի բարեկարգման  նախագծեր, մասնակցություն հանրապետությունում անցկացվող Գիտելիքի տոնին: 

Սեպտեմբերի 3-ից  դպրոցներում, քոլեջում վերսկվում են բնականոն պարապմունքները: 

Սեպտեմբերի 4-ին` 10.00-11.00, ավանդական կրթական շքերթ Մարմարյա սրահում` ըստ հաստատված ծրագրի: