• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Եզրակացություն՝ երեխայի առողջության վերաբերյալ

 

Հարգելի ծրագրի ղեկավարներ, կազմակերպիչներ, դասավանդողներ, սովորողներ, ծնողներ

   Համաձայն ՀՀ Կառավարության 22.11.2008 N1746-Ա և 20.09.2006 N 1075-Ն հրամանների, հանրակրթական հաստատություններում <<  Ֆիզիկական կուլտուրա >> առարկայի դասավանդումը իրականացվում է տարանջատված հիմնական, նախապատրաստական և հատուկ խմբերում ընդգրկված սովորողների սկզբունքով:

   Հիմնական, նախապատրաստական և հատուկ խմբերը բաժանվում են ՝ ելնելով երեխայի հիվանդության պատմության տվյալներից, ֆիզիկական զարգացումից ու պատրաստվածությունից, առողջական վիճակից, օրգանիզմի մարզվածության աստիճանից:

   <<  Ֆիզիկական կուլտուրա >> առարկայի դասավանդման խմբերի բաժանումը կատարվում է ուսումնական տարվա սկզբում տարածքային սպասարկման բժշկական հաստատության կողմից, համաձայն տվյալ տարվա ընթացքում սովորողների բժշկական զննման արդյունքների:

   Արդյունքում տրվում է եզրակացություն՝ աշակերտի առողջական վիճակի և ֆիզիկական զարգացման մասին:

   Եզրակացության ձևը տրվում և լրացվում է բուժհաստատության կողմից:

   Հետազոտությունները կատարվում են տարածքային բժշկական հաստատությունում պետ.պատվերի շրջանակներում՝ անվճար:

   Խնդրվում է արդյունքները ներկայացնել դպրոց անձամբ կամ փակ ծրարով:

   Արդյունքների հիման վրա կրթահամալիրի առողջապահական ծառայությունը կստեղծի տեղեկատվական բազա՝ երեխաների առողջապահական ծառայությունը արդյունավետ կազմակերպելու համար:

    Շնորհակալություն: