• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոցում սովորողների գիտելիքների ստուգման կարգ

 

·       Առարկայական ստուգումները կատարվում են միայն էլեկտրոնային տարբերակով:
·       Առաջադրանքը և գնահատման չափանիշները տեղադրվում է կրթահամալիրի կայքի «Քննական կենտրոն» բաժնում, իսկ դրա մասին հայտարարությունը` կայքի առաջին էջի հայտարարությունների բաժնում:
·       Սովորողը մեկ շաբաթվա ընթացքում կատարում է աշխատանքը և ուղարկում [email protected] հասցեով:
·       Քննական կենտրոնը գրանցում է աշխատանքը և ուղարկում համապատասխան ուսումնական կենտրոնի դասավանդողին` ստուգման:
·       Դասավանդողը երկու օրվա ընթացում ստուգում է աշխատանքը և ուղարկում քննական կենտրոն:
·       Ստուգված աշխատանքը ստանալուց հետո քննական կենտրոնը մեկ օրվա ընթացքում ստուգված աշխատատքները ուղարկում է ավագ դպրոցի գրասենյակ: Գրասենյակը ստուգված աշխատանքը ուղարկում է սովորողին: Արդյունքների հետ ծանոթանում է այդ դասարանում դասավանդողը:
·       Աշխատանքի արդյունքը կարող են հնգօրյա ժամկետում բողոքարկել սովորողը կամ դասավանդողը: Սովորողի բողոքարկման դեպքում նա հանդիպում է ստուգող դասավանդողին: Անհամաձայնության դեպքում քննական կենտրոնը աշխատանքը ուղարկում է ուսումնական կենտրոնի ղեկավարին` վերաստուգման: Քննական կենտրոնը բողոքարկման արդյունքի մասին տեղեկացնում է գրասենյակին: Դասավանդողի բողոքարկման դեպքում, սովորողը գրում է նոր աշխատանք` ավագ դպրոցի համակարգչային կենտրոնում:
·       Մեկ շաբաթվա ընթացքում առաջադրանքը չկատարած սովորողը համարվում է անբավարար ստացած:
·       Սովորողը կարող է վերահանձնել առաջադրանքը կիսամյակի ավարտից երկու շաբաթ առաջ: Վերջնական համարվում է վերահանձման արդյունքը:
·       Ստուգման վերջնական արդյունքները գրացվում են դասամատյանում կիսամյակի վերջում: