• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Անակնկալ Հանքավանում

Հանքավանի Շմավոնյանի անվան առողջարանում (Խոտոր ջուր) իրենց բուռն ճամբարային օրերն էին անցկացնում "Արմենթել" -ի աշխատողների երեխաները: Նրանք իրենց անհանգիստ առօրյայով հիշեցնում էին մեր կրթահամալիրի սովորողներին, իսկ ճամբարի պետ Արտակ Սարգսյանն էլ իր մանկավարժական հայացքներով, դժվարություններ հաղթահարելու իր համառ կամքով կարծես մեր կրթահամալիրից լիներ:Առողջարանի չորս կողմը սարեր են, բոլորն էլ դժվար հաղթահարելի տեղերով:Հանքավանի ձորի միջով հոսող գետին զուգահեռ  տարբեր վայրերում ընդերքից դուրս են ցայտում "Թթու ջուր" կոչվող հանքային ջրերի աղբյուրները` մեկը սառը, մյուսը տաք, մեկը մի քիչ աղի համող, մյուսը` թթվաշ, մեկը մոտիկ մյուսը հեռու: Իրոք որ դրախտային վայր է Հանքավանը: Ճամբարականներն էլ ամեն օր մի բարձունք էին հաղթահարում, կամ էլ գնում էին հայտնաբերոլու հերթական հանքային ջրի աղբյուրը: Եվ մի օր իրենց հերթական արշավից առաջ Արտակին հայտնեցի, որ անակնկալ ունեմ ճամբարի երեխաների համար: Այդ անակնկալը Մարի Գաբանյանի ուղարկած դասագրքերի ծանրոցն էր: Սկզբում պատմեցի մեր կրթահամալիրի ու այնտեղ իրականացվող մեր այլընտրանքային մանկավարժության մասին, իսկ հետո բաժանվեցին գրքերը ըստ դասարանների:Հաճելի և ուրախ անակնկալը հասավ իր նպատակին:Գրքերը գտան իրենց հոգատար տերերին ու ընթերցողներին: