• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ի գիտություն

 

Ս.թ. օգոստոսի 26-31-ը Իսրայելում անցկացվելու է Ասիական գիտության ճամբարի (Asian Science Camp–ASC) ծրագիրը, որին կարող են մասնակցել 18-21 տարեկան անգլերենին տիրապետող ուսանողները: 
 
Ծրագրի ընթացքում Երուսաղեմի եբրայական համալսարանի Էդմոնդ Ջ. Սաֆրա կենտրոնում կանցկացվեն գիտական դասընթացներ ու քննարկումներ, մշակութային և սոցիալական միջոցառումներ:
ազմակերպիչները հոգում են ուսման և կեցության ծախսերը, իսկ ճանապարհածախսն ու մասնակցության այլ ծախսերը պետք է հոգան մասնակիցները:
 
Ծրագրի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ կից ներկայացված նյութերից կամ այցելելով www.asc2012.ort.org.il կայքէջը:
Ցանկացողները մինչև ս.թ. հուլիսի 27-ը պետք է դիմեն ՀՀ ԿԳՆ աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի հետ կապերի միջազգային համագործակցության բաժին (ք. Երևան, Կառավարության 3 շենք, VI հարկ, 619 սենյակ, հեռ. 56-23-64):

http://www.edu.am/index.php?topMenu=4&menu1=-1&menu2=4&id=5460&lang=arm