• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Այսօր սիրուն-սիրուն, ծանր-ծանր, 10-11 հոգով գնացել էինք «Նարեկացի» արվեստի միություն…

 

Ավարտվեց 2012 թվականի համար հայտարարված «Էներգիան և շրջակա միջավայրը» միջազգային կրթական մրցույթը, որին մասնակցում էր նաև Հայաստանը: 
Արդեն 5-րդ տարին է, ինչ կազմակերպվում է միջազգային մրցույթը, որի նպատակն է, SPARE –ԷՌՕԴԾ նախագծում ներգրավված երկրների կրթական համակարգերի առանձնահատկությունների շնորհիվ, աշակերտների մոտ զարգացնել գործնական ու կողմնորոշիչ մոտեցումներ էներգիայի և ռեսուրսների խնայողության բնագավառում:
2012 թվականի մրցույթը հայտարարվել էր համատեղ` ՀՀ Կրթության նախարարության և Հայաստանում SPARE –ԷՌՕԴԾ նախագիծը համակարգող «Տապան» էկո-ակումբ հասարակական բնապահպանական կազմակերպության կողմից:
Հանրապետության 7 մարզերի դպրոցների ուսուցիչների և աշակերտների ներկայացրած աշխատանքներից 15-ը արժանացել են հանրապետական փուլի, իսկ 1-ը` միջազգային փուլի մրցանակներին: 
Մրցանակների հանձնման արարողությունն այսօր կայացավ «Նարեկացի» արվեստի միությունում: Հանրապետական փուլի մրցանակի արժանացավ նաև «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Գեղարվեստի ավագ դպրոցի ներկայացրած «Ծառը» ֆիլմը: Մրցանակները հանձնեցին մրցույթի ժյուրիի անդամները` Կրթության և գիտության, Բնապահպանության, «Ալտերնատիվ էներգետիկայի և էներգախնայողության» հիմնադրամի և «Հայկական բուսաբանական ընկերություն» ՀԿ-ի պատասխանատու ներկայացուցիչները:
Սեբաստացիները միջոցառման սկզբում ընդամենը 5 րոպեի ընթացքում արագ կողմնորոշվեցին ու օգնեցին ծրագրի հիմնը դարձած երգի հեղինակին, երգեցին, արժանացան ծափերի:
Մեզ հետ տարել էինք, հպարտությամբ ներկայացրինք ու բաժանեցինք 10 անուն գիրք, թվով` 100-ը, և շատ տեղեկատվական թերթիկներ: Ցանկացողներին հաճույքով հրավիրեցինք կրթահամալիր. մենք կարող ենք նվիրել 17 անուն գիրք: