• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հաշվետվություն

 

Տարվա կտրվածքով դասավանդել եմ հասարակագիտական առարկաներ թե միջին, թե ավագ և թե Գեղարվեստի ավագ դպրոցում.Հետևյալ դասարաններում`

7-1, 9-1, 9-2, 9-3, 9-4, 9-5, 11-1, 11-2, 11-3, գեղարվեստի 11-1,11-2, 12-1, 12-2 :

Դասավանդման պրոցեսում,որպես հավելյալ գիտելիք սովորեցնել եմ նաև “Ոչ ֆորմալ կրթություն”, համեմատականներ անցկացնել ֆորմալ կրթության հետ: Աշխատել եմ յուրաքանչյուր իսկ դասարանում մատուցել առարկային բնորոշ և կարևոր այլ հետաքրքիր նյութեր, լինի դա գիտական, և թե տեսական` շեշտը դնելով դպրոցականի անալիտիկ վերլուծական միտքը զարգացնելուն: Դասավանդել եմ նաև հատուկ մասնագիտական ուղղվածությամբ դասարաններում` ինչպիսինն է 11-2-ը “Քրեական իրավունք”,11-4 “իրավագիտություն”,  ուր կազմակերպել եմ խորը մասնագիտական ուսուցում, գիտելիքներ փոխանցել  համապատասխան բուհական դասագրքերից և այլ աղբյուրներից:  Կազմակերպել եմ նաև կինոդիտումներ, առանձին քննարկումներ, թեստային քննություններ, գիտական խմբակային խաղեր իրավունքի ոլորտում: Ամեն ամսում հրապարակել եմ թեստային առաջադրանքների արդյունքները ինչպես նաև բոլոր դասարանների աշակերտների կիսամյակային գնահատականները: Ամեն օր հետևել եմ դպրոցի կայքին, ծանոթացել փոփոխություներին, տեղադրվող նյութերին, արագ արձագանքել եմ ուղարկված հարցադրումներին, ժամանակին լրացնել եմ ինչպես էլեկտրոնային ,այնպես էլ թղթային մատյանները: Մասնակցել եմ մի շարք հայրենագիտական ճամփորդությունների, նշանակվել եմ Խաղարկային դատարանի դատավոր, հանդես եմ եկել սեփական առավոտյան պարապմունքների ծրագրով, օլիմպիադաների համար ուղարկել եմ հարցեր, մասնակցել գրեթե բոլոր քննարկումներին, միջոցառումներին, նիստերին, ժողովներին: