• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Չորեքշաբթի էր

 Նախ դպրոցում պատրաստվում էինք վերջին զանգին, ապա եղանք «Կենտրոն» և «Արմենիա» հեռուստատեսություններում, սակայն օրվա ամենահաճելի հատվածը երեկոն էր. Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մասնակցեցինք Երիտասարդ կոմպոզիտորների կամերային երաժշտության 2-րդ փառատոնի ամփոփիչ համերգին: Համերգի առաջին բաժնում իր ստեղծագործություններով հանդես եկավ երիտասարդ կոմպոզիտոր Հովհաննես Մանուկյանը, իսկ երկրորդ բաժնում մեզքաջածանոթ «Հովեր» պետական կամերային երգչախումբն էր:Ինչպես նշեց տիար Բլեյանը, համերգի լավագույն մասը Առաքելյան Մերին էր, ով վարում էր համերգը: