• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ինչո՞վ եմ ես զբաղված ԱՄՆ-ում:

 

Հարցի պատասխանը կարող է մի քիչ տարօրինակ թվալ հայ հասարակության համար, առավել ևս, որ ես այս ամենը անելու համար անցել եմ այսքան երկար ճանապարհ ու լքել եմ իմ բալիկներին ուսումնական տարվա վերջին ամսում: Բայց շատ հուսով եմ, որ այս ամենը հոգեհարազատ  է ՄՍԿՀ-ին և նրա ազատ ոգուն:

Ասեմ, որ գտնվում եմ աշխարհի ամենաառաջատար հետազոտական կենտրոններից մեկում, որը կոչվում է “HawkMountainSanctuary” www.hawkmountain.org  Պեննսիլվանիա նահանգում: Այստեղ բլուրներ են պատված լայնատերև անտառներով:

Տեսակը, որը հետազոտում եմ կոչվում է Ամերիկյան Հողմավար Բազե: Այս տեսակը հետազետոլու և պահպանելու համար մեր կենտրոնի կողմից պատրաստվել և տեղադրվել է մոտ 150 արհեստական թռչնաբներ:

Մասնավորապես, իմ աշխատանքը կապված է նրանց ծագերի վարքագծի հետազոտմանը՝ նրանց բնից թռչելուց հետո.  ինչպես են ձագերը սովորում վարժ թռչել, որս անել, թշնամիներից պաշտպանվել, որն է նրանց ծնողների դերը այս ամենում, որքան հեռու են գնում բնից՝ ծնողներից անկախանալուց հետո:

Այս նախնական փուլում ես ստուգում եմ թռչնաբները, գրանցելով՝ զբաղեցված է բույնը հողմավար բազե կողմից, թե մեկ այլ թռչունի կամ կաթնասունի, եթե զբաղեցված է, ապա քանի ձու կա բնում, ծնողները մոտակայքում են, թե ոչ և, ինչպիսին է նրանց վարքագիծը:

Ինձ օգնում են այստեղի ուսանողները և մի տատիկ, որը թռչնաբների տեղադրման օրից աշխատում է որպես կամավոր: Տատիկը յոթանասունն անց է, բայց սիրում է այս թռչուններին ու օգնում է նրանց պահպանման գործում... հա, միշտ շոկոլադ է բերում իր հետ (իհարկե մեր համար):

Նկարները՝ Ամերիկայն Հողմավար Բազեի արուն, թռչնաբույնը, մեր մեքենան, ես բույնը ստուգելիս և տատիկը....

Գործից դուրս ժամերին գնում եմ անտառում զբոսնելու և մնացած նկարները ներկայացնում են, թե ինչ կարելի է հանդիպել այստեղ (թունավոր օձը հատուկ տիկին Մարիետի համար):

Լավ մնացեք, ես ձեզ շատ սիրում եմ!!!

Շարունակելի....