• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սուրբ Պսակի խորհուրդը

 

Կան խորհուրդներ, որոնք անհրաժեշտ են քրիստոնյայի համար, որոնք լցնում են անհատի կյանքը արդարության, խոհեմության և ողջախոհության շնորհներով: Խորհուրդներից մեկն էլ Սուրբ պսակն է, ամուսնությունը,  որը կամավոր է և որի մասին էլ կներկայացնենք համառոտ: Պսակը ողջախոհության խորհուրդն ունի, որը զսպում է մարդկային բղջախոհ ցանկություններն ու հեռու պահում մարդուն շնության մեղքից: Զիգմունդ Ֆրոյդը առաջադրել է լիբիդոյի հետապնդման մասին, սակայն երբ այն դառնում է ցանկացած հետազոտության միակ նպատակը, ապա նրանում բացակայում է իրական ուրախությունը, և անսանձ հաճույքի առավելագույն պահանջների ձգտումներն անգամ ամենաուժեղներին հուսախաբության և հուսահատության են հասցնում: Ամենից առաջ պսակը այր և կնոջ միության խորհուրդն ունի: Մարդկային ցեղի մաքուր և առողջ աճը, Քրիստոսի եկեղեցու բարգավաճումն ու պայծառությունը, կախված են օրինավոր և աստվածադիր ամուսնության արդյունքից: Պետք է ամուսնացողները իրագործողները լինեն աստվածային <<աճեցե՛ք և բազմացե՛ք>> պատվիրանի`կատարելապես գիտակ և հավատարիմ իրենց միավորման ուխտին և նպատակին: Ամուսնության նպատակը որդեծնությունն է և այդ միությունը անբաժան է ու սկզբունքորեն անլուծելի: Ամուսնությունը մեր եկեղեցում կրկնելի է միայն, երբ ամուսիններից մեկը մահացել է կամ  օրինական ամուսնալուծվել: Սակայն ավելին հակառակ է  ոչ միայն եկեղեցական կանոնին, այլ նաև բարոյագիտությանը: Ամուսնությունը պետք է խարսխված լինի սիրո ամուր հիմքի վրա, և ամուսնացողները պետք է գիտակցությունն ունենան, որ եկեղեցում տված ուխտից հետո այլևս թևակոխում են իրենց կյանքի մեկ այլ փուլ, որը նաև սկիզբ է դառնում մեկ այլ անձի աշխարհ գալուն: Յուրաքանչյուր ոք կարող է գտնել իր միակին, որպեսզի կարողանա Աստծո պարգևած կյանքն ապրել սիրելիի հետ և պատվիրանապահ: