• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մայիսի 15-ը՝ ընտանիքի միջազգային օր, կլիմայի միջազգային օր...

 

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 1993թ.-ին կազմակերպության անդամ երկրներին կոչ է արել ամեն տարի մայիսի 15-ը որպես Ընտանիքի միջազգային օր տոնել։ Ներկայումս Ընտանիքի օրը մասնավորապես տոնում են Սլովակիայում, Լիտվայում, Լատվիայում, Տաջիկստանում, Բելառուսում, Ուկրաինայում։  09.02.2011թ.-ին ԱԺ-ն ընդունեց «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքը, որով որպես Ընտանիքի օր ամրագրվեց մայիսի 15-ը:

 Օրենքի ընդունման անհրաժեշտությունը պատգամավորները պայմանավորեցին նրանով, որ ընտանիքը, լինելով հասարակության բնական եւ հիմնական բջիջը, Հայաստանի Հանրապետությունում գտնվում է պետության հովանավորության եւ պաշտպանության ներքո:

Ընտանիքը, որպես հասարակության հիմնական տարր, եղել և մնում է մարդկային արժեքների, մշակույթի պահպանողը: Ըտանիքի շնորհիվ ամրանում ու զարգանում է պետությունը, աճում է ժողովրդի բարեկեցությունը:

Բոլոր ժամանակներում էլ պետութան զարգացումը դատել են հասարակության մեջ ընտանքի զարգացման աստիճանից ու ընտանիքի հանդեպ պետության վերաբերմունքից:

Ի վերջո, ընտանիքը սիրո, հարգանքի, հանդուրժողականության աղբյուր է, որի հիման վրա էլ ձևավորվում է քաղաքակիրթ հասարակություն, առանց որի չի կարող գոյատևել մարդը: Ընտանիքի բարօրրությունն է պետության զարգացման ու պրոգրեսի չափանիշը:

Կլիմայի միջազգային օր...

Բարենպաստ կլիմա աշխարհում և ընտանիքներում...