• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ընտրություններին մասնակցությունը 18 տարեկանի՞ց է

Մայիսի 6-ին խորհրդարանական ընտրություններն են:

Որպես ՀՀ քաղաքացի և  իրավագետ քաղքագետի խորացված ուսուցման դասարանի սովորող՝ անցկացրեցի սոցիոլոգիական հարցում իմ տարիքակիցների՝ 15-17 տարեկան պատանիների շրջանում. (ուսումնասիրությունն անցկացրել եմ էլեկտրոնային փոստի և անհատական հարցազրույցների օգնությամբ, որին մասնակցել է 50  մարդ. 15 տարեկան՝ 50% (25 հոգի), 16 տարեկան՝ 40% (20 հոգի), 17 տարեկան՝ 10% (5 հոգի):

Փորձեցի իմանալ նրանց կարծիքը ինձ հետաքրքրող հետևյալ հարցերի շուրջ.

Հետաքրքրվա՞ծ են ընտրություններով.

(այո` 58%, ոչ՝42% )

15 տարեկան- այո՝  22% (11), ոչ՝28% (14), 16 տարեկան- այո՝ 28% (14), ոչ՝12% (6), 17 տարեկան- այո՝ 8% (4), ոչ՝2% (1)

Գիտե՞ն որն է քաղաքական գաղափարախոսությունը.

(այո` 48%,  ոչ՝52%)

15 տարեկան- այո՝22% (11), ոչ՝26% (13), 16  տարեկան- այո՝18% (9), ոչ՝22%  (11), 17  տարեկան- այո՝  8% (4),  ոչ՝4% (2)

Կցանկանայի՞ն մինչև18  տարեկանը քվեարկել.

(այո` 42%,  ոչ՝58%)

15 տարեկան- այո՝24% (12), ոչ՝26% (13), 16 տարեկան- այո՝14% (7), ոչ՝26% (13), 17 տարեկան- այո՝4% (2), ոչ՝6% (3)

Ի՞նչ կփոխվեր, եթե ընտրություններին մասնակցեին նաևմինչև18 տարեկան անձինք.

(ոչինչ չէր փոխվի՝ 28%, ընտրողների թիվը կավելանար՝ 20%, դժվարանում եմ պատասխանել՝ 48%, այլ պատասխան՝ 4%)

15 տարեկան- ոչինչ չէր փոխվի՝ 28% (14), ընտրողների թիվը կավելանար՝ 20% (10), երեխաները ձայները կվաճառեին ոչ թե 5000 դրամի, այլ մի շոկոլադի համար՝ 2% (1), 16 տարեկան- դժվարանում եմ պատասխանել՝ 40% (20), 17 տարեկան- դժվարանում եմ պատասխանել՝ 8% (4), 2% (1 այլ կերպ կդասավորվի կառավարությունը)

Հարցման մասնակիցները իրենց համարո՞ւմ են  քաղաքականապես գիտակցված անձ.

 (այո՝50% , ոչ՝50%)

15 տարեկան- այո՝16% (8), ոչ՝ 34% (17), 16 տարեկան- մասամբ՝26% (13), ոչ՝14% (7), 17 տարեկան- այո՝8%(4), դեռ ոչ՝2% (1)

Իմ կարծիքով հարցվածներից ոմանք պատասխանում էին ի միջիայլոց, քանի որ, ոչ բոլորն են նույն պահին ճիշտ կողմնորոշվում:

Օրինակ ես չէի շտապի ընտրություններին մասնակցելու, քանի որ ես դեռ պետք է սովորեմ մարդուն ճիշտ ճանաչել, հասկանալ նրա գաղափարները և կշռադատեմ թե ում ընտրելու դեպքում ինչ կարող է տեղի ունենալ: Եվ կարծում եմ, որ այս ամենը պետք է գիտակցի յուրաքանչյուր անձ, ով մասնակցում է ընտրություններին չկաշառվի 5000 դրամով, կամ էլ հավատա սուտ խոստումներին: ՉԷ որ ի վերջո մենք ենք նրանց ընտրում, և վերջում նրանցից բողոքում: Պետքէ ամեն ինչ անել, որպեսզի մեր հայ ժողովուրդը հասկանա՝ չարժե ձայն վաճառել: