• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթահամալիրի երգչախմբի առաջին հանդիպումը

Ապրիլի 27-ին` ժամը 17.00, մայր դպրոցի երաժշտության սրահում կայացավ կրթահամալիրի երգչախմբի առաջին հանդիպումը: Երգչախումբը ղեկավարում է երաժիշտ-խմբավար Հարություն Թոփիկյանը: Պարոն Թոփիկյանը, ոգևորված այս նախաձեռնությամբ, ցանկություն հայտնեց, որ երգչախմբի աշխատանքներն ուղղված լինեն Կոմիտասի երաժշտության, ոգու ընկալմանն ու տարածմանը:
Կրթահամալիրի երգչախումբը բաց է բոլորի համար` դասավանդողների, սովորողների, ծնողների, շրջանավարտների, համայնքի և ոչ համայնքի երաժշտասերների:
Երգչախմբի առաջին փորձը հաջողված է. ձևավորվեց միասին երգելելու կարողությունը: Հաջորդ հանդիպումը` մայիսի 3-ին, ժամը 16.00: