• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ապրիլի վերջին մեդիաուրբաթը

 

Այսօր մեդիաուրբաթը վարում էին Գեղարվեստի ավագ դպրոցի դերասանական վարպետության խումբը՝ Քնարիկ Ներսիսյանի գլխավորությամբ: Մարմարյա սրահը շատ ակտիվ էր ու բազմամարդ: Գրեթե բոլոր դպրոցները պատրաստել էին գեղեցիկ ու հետաքրքիր համարներ, որոնք ընդմիջվում էին mskhբոնուսի մրցանակակիրների անունների հրապարակմամբ: Մեդիաուրբաթը բացվեց Ազգային օրհներգով, որից հետո զատկանապաստակների շատ յուրօրինակ պարով հանդես եկավ դպրոց-պարտեզը: Հետաքրքիր էին նաև Գեղարվեստի կրտսեր դպրոցի սովորողների ժամացույցի հանդերձանքի լուծումները, բայց նրանց ներկայացրած համարին մի քիչ ակտիվությունն էր պակասում: Մեծ բավականությամբ, կարծում եմ ոչ միայն ես, լսեցինք Միջին դպրոցի սովորողների և մի շարք դասավանդողների <<Վարդ>> երգի կատարումը, որն ուղեկցվում էր Մերի Առաքելյանի կենդանի նվագակցությամբ: Տպավորիչ էր նաև Էլեն Պողոսյանի ներկայացրած պարը, որն, իմիջիայլոց, նվիրվեց օրվա հոբելյարին՝ Դավիթ Կարապետյանին:

Մեդիաուրբաթին ներկայացվեցին կրթահամալիրին սպասվող երկու կարևոր և մեծ իրադարձությունների՝ Ժանգոտ դդումի և երաժշտական փառատոնի համառոտ նկարագրերը:

Այս շաբաթվա ուրբաթօրյա ցուցադրությունը, եթե անկեղծ լինեմ, ինձ շատ դուր եկավ, կարծում եմ մյուսներին ևս: