• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ավետում

Այս տարի Աստվածածնի Ավետման և Սուրբ Հարության` Զատկի տոները Հայ Առաքելական եկեղեցին տոնում է նույն օրը` ապրիլի 7-ին:

Ավետել նշանակում է բարի լուր հաղորդել: Մի ավետիս, որ ստացավ Սուրբ կույս Մարիամը: Մայրության գաղափարը բարձր ու վսեմ մի խորհուրդ է, և մեզ համար ամենից հարազատ ու սրտամոտ արժեքները կապված են նրա հետ: Զուր չէ, որ ասում ենք մայր եկեղեցի, մայր հայրենիք, մայրենի լեզու: Մայրության մգաղափարն է, որ մայրական կաթի հետ ներթափանցում է մեր էության մեջ և սկիզբ  դնում մեր ձևավորմանը իբրև արժանավոր մարդիկ` շաղախված մայրական սիրով ու գորովով: Մայրության վսեմությունն է, որ մեզ մղում է որդիական սիրով ու երախտագիտությամբ խոնարհվելու մեր մայրերի առջև: Հայ Առաքելական եկեղեցում Ավետման տոնը անշարժ տոն է: Ապրիլի 7-ը նաև մայրության և գեղեցկության օրն է և այդ օրը Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրահանգով հռչակվել է որպես մայրության օրհնության օր: