• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Գարուն» մեդիաօլիմպիադայի կազմակերպման մասին

«Գարուն» մեդիաօլիմպիադան սահմանված կարգով կազմակերպելու համար.

  1. ընդունել, որ մեդիաօլիմպիադան անցկացվում է 2 փուլով և մեդիաօլիմպիադայի առանձին փուլ է էկոլոգիական նախագծերի ամենամյա 2-րդ մրցույթը (ապրիլի 26-28-ը).
    • ապրիլի3-15-ը. ըստ առաջադրանքին ներկայացվող պահանջների՝ առաջադրանքների ստեղծման փուլ.
    • ապրիլի 20-մայիսի 10. ընտրված-հրապարակված առաջադրանքների կատարման փուլ.
  2. ընդունել, որ մեծահասակներին՝ երեխայի առաջին կրթող-ծնողին և դասավանդողներին ուղղված մեդիաօլիմպիական առաջադրանքները կազմում են դպրոցների, ուսումնական կենտրոնների, ծրագրերի ղեկավարները, դասավանդողները, ծնողները, սովորողները.
  3. օլիմպիադայի համակարգողին հանձնարարել ստեղծված բոլոր առաջադրանքները տեղադրել մեդիաօլիմպիադայի ենթակայքում.
  4. նախապատրաստել մայիսի վերջին-հունիսի սկզբին մեդիաօլիմպիադայի ներկայացումը Թբիլիսի քաղաքում.
  5. ստեղծված առաջադրանքների գնահատման համար 1-ին փուլի արդյունքներով հանձնաժողովի (ների) ձևավորման իրավունքը վերապահել Գևորգ Հակոբյանին պայմանով, որ 1-ին փուլի արդյունքները ամփոփվում և հրապարակվում են մինչև ապրիլի 20-ը։  

Կրթահամալիրի տնօրեն՝                          Ա. Բլեյան