• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տհաճ պատմություն

 Գեղարվեստի դպրոցի մուտքի ցանկապատին հարող փոքրիկ տարածքն արդեն ազատել էինք ասֆալտից, մնացել էր փխրեցնել հողը ու թփեր տնկել:

Այսօր՝ ժամը 10:30-ին, երբ կիսատ աշխատանքն ավարտում էինք, հարևան շենքի բնակիչներից մեկը որոշ ժամանակ լուռ կանգնած հետևում էր մեզ: Հետո մի խումբ բնակիչների հետ նորից մոտեցավ ու սկսեցին վիճաբանել, թե ինչու ենք իրենց տարածքն ապօրինաբար մշակում: Բոլորը միասին գոռգոռոցներով խոսում էին, հետո սկսեցին հայհոյանքներ, տարեց մեկն էլ, որն ամենաագրեսիվն էր, իր ձեռնափայտով հարվածեց 11-2 դասարանի սովորող Էմանուելին, հայհոյեց: Մյուսները ևս միացան և սկսեցին վիրավորել դպրոցի մանկավարժներին, տնօրենին և սովորղներին: Վեճը ավելի չբորբոքելու համար մենք մտանք դպրոցի բակ: Էմանուել Յանկինին ցույց տվեցինք առաջին օգնություն և գլխին սառույց դրեցինք: