• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կենդանաբանական այգին նշում է թռչունների պահպանության միջազգային օրը

 

Երևանի կենդանաբանական այգին ապրիլի 1-ին՝ թռչունների պահպանության միջազգային օրը, թռչնասերների համար իսկական տոն է կազմակերպում:

Այգու այցելուներին սպասվում է ուրախ տրամադրություն, երգ-երաժշտություն, թռչունների մասին ճանաչողական խաղեր, յուրահատուկ լուծումներով թռչնաբներ:

Միջոցառման շրջանակում կանցկացվի նաև նախօրոք հայտարարված «Դիմավորենք թռչուններին» մրցույթներից մեկը` թռչնաբների պատրաստման աշակերտական մրցույթը: Այդ օրը մասնակից աշակերտներն ու աշակերտական խմբերը տեղում կպատրաստեն և ժյուրիի, այցելուների դատին կհանձնեն կենդանաբանական այգում բնադրող մի քանի թռչնատեսակների համար պատրաստած բները: Ժյուրին 3 անվանակարգերում մրցանակներ կշնորհի հենց տեղում:

Միջոցառումն անցկացվում է Վայր բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից իրականացվող «Երկրի օր-2012» քարոզարշավի շրջանակում` Երևանի քաղաքապետարանի և «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի հետ համատեղ:

Միջոցառման օրը մինչև 16 տարեկան այցելուների մուտքն այգի ազատ է:

 

http://www.yerevanzoo.am/index.php?id=20&L=1&tx_ttnews[tt_news]=419&cHash=119d8b97c20edbf94fdf4e39503703e7