• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Իմ ուսումնական պրակտիկան «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

 

Աշակերտական և ուսանողական 16 տարիներից հետո, ավարտելով Երևանի Վ. Բրյուսովի անվան Պետական Լեզվաբանական Համալսարանը, նշանակվեցի պրակտիկայի Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր, որտեղ էլ պետք է գնահատվեր համալսարանում ձեռք բերած գիտելիքների գործնական կիրառման իմ հմտությունները: Երբ ես առաջին անգամ ոտք դրեցի կրթական համալիր, ակամայից հիշեցի իմ առաջին քայլերը իմ հարազատ դպրոցում: Բայց այս անգամ ես դպրոց էի մտնում ուսուցչի կարգավիճակով՝ պատասխանատվության և ինչու չէ նաև արժանապատվության վեհ զգացմունքներով: Բացելով դասարանի դուռը ներս պիտի մտնեի որպես հեղինակություն, որպես սկսնակ ուսուցչուհի, որին վստահվել է աշակերտներին հաղորդելու իմ գիտելիքներն այնպես, որի շնորհիվ կարողանամ վաստակել նրանց սերն ու հարգանքը: Չհասցրեցինք անգամ աչքներս թարթել, և ահա, արդեն մեր մանկավարժական պրակտիկան էլ դարձավ լավ և անմոռանալի հիշողություն: Կարծում եմ կրթահամալիրից ինձ հետ կտանեմ ամենաքաղցր և ամենաբարի հուշերը:

 

Ուսանող՝ Գոհար Պողոսյան

Պրակտիկան անցլացրելեմ 11-րդդասարանում

Ղեկավար՝ Սիլվա Հարությունյան