• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ռաբինդրանաթ Թագոր

Տեսանյութում հնչում է Թաբինդրանաթ Թագորի ձայնը

 

Աստված ուզում է տաճարն իր տեսնել

կառուցված սիրուց ու կարեկցանքից,

Իսկ մարդիկ, ահա, խոնարհվում Աստծուն,

քարով են շարում պատերը վանքի:

 

Ռաբինդրանաթ Թագոր, հնդիկ բանաստեղծ, արձակագիր, Նոբելյան մրցանակի դափնեկիր:Մրցանակի դրամական մասը մեծ գրողը զոհաբերել է իր հիմնած դպրոցի զարգացման ու կատարելագործման նպատակին, որի հիմքի վրա էլ ստեղծվել է անվճար սովորողների համար համալսարան։ 

Թագորը Անգլիայի թագավորից ստացել է ասպետական կոչում։ Օքսֆորդի համալսարանը նրան շնորհել է պատվավոր դոկտորի աստիճան։ Հրապարակային դասախոսություններով հանդես է եկել Հարվարդի համալսարանում:

Հնդկաստանի և Բանգլադեշի ազգային հիմների հեղինակն է: