• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սայաթ-Նովայի 300-ամյա տոնակատարության նախագիծ

 

1.  Ապրիլի 10 - մայիսի 27` հայ-վրացական հանրակրթական կամուրջներ «Սայաթ Նովայից Թումանյան ու Վարդատոն». կրթա-մշակութային համատեղ նախագիծ Երևանի և Թբիլիսիի քաղաքապետերի աջակցությամբ, Թբիլիսիի Սայաթ-Նովայի անվան թ. 98, թ. 6 գեղարվեստի դպրոցների և Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոց-վարժարանի և Գեղարվեստի դպրոցի սովորողների և ուսուցիչների  մասնակցությամբ

  • ապրիլի 10-14`  նախագծի օրեր Երևանում
  • մայիսի 26-30 -  նախագծի օրեր Թբիլիսիում

2. 2012թ. մայիսից մինչև հոկտեմբեր մեդիաօլիմպիադա «Սայաթ-Նովա»

  • Կրթահամալիրում ՀՀ ԿԳՆ աջակցությամբ իրականացվող մեդիաօլիմպիադայի շրջանակում լեզվական, գրական, երաժշտական, հայրենագիտական, պատմական եռալեզու (հայերեն, վրացերեն, թուրքերեն) առաջադրանքներ և ուսումնա-հետազոտական նախագծեր հանրապետության հանրակրթական դպրոցների, ընտանիքների, 9-12-րդ դասարանների սովորողների և ուսուցիչների համար
  • «Սայաթ-Նովա» մեդիաօլիմպիադայի հաղթողների ստեղծագործական հավաք աշնանային արձակուրդի օրերին
  • Մեդիաօլիմպիադայի արդյունքներով «Մեր Սայաթ-Նովան» էլեկտրոնային շտեմարանի ստեղծում կրթահամալիրի սովորողների և ուսուցիչների ուժերով

3. «Սայաթ-Նովա». հայերեն, վրացերեն և թուրքերեն մեդիա-ուսումնական փաթեթի ստեղծում հանրակրթական դպրոցների համար

4. Ֆլեշ-մոբ «Սայաթ-Նովա»

5. «Նռան գույնը» ինստալիացիա (սովորողների և ուսուցիչների Սայաթ-Նովային նվիրված ստեղծագործական-կերպարվեստային  ցուցահանդես)