• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Որն է կյանքի իմաստը

Սեփական գոյության նպատակը տարբեր ձևերով կարելի է սահմանել, բայց նպատակ անպայման պետք է լինի. հակառակ դեպքում դա ոչ թե կյանք կլինի, այլ անիմաստ գոյություն:

Կյանքում նաև սկզբունքներ պետք է ունենալ: Նույնիսկ ճիշտ կլինի, որ դրանք օրագրում շարադրվեն, բայց որպեսզի օրագիրն «իսկական» լինի, այն ուրիշին ցույց տալ չի կարելի` միայն ինքդ քեզ համար պետք է գրես:



Կյանքում մի կանոն կա, որ յուրաքանչյուր մարդու համար, նրա կյանքի նպատակի մեջ, նրա կյանքի սկզբունքներում, նրա վարքում պիտի լինի՝ կյանքը պետք է արժանապատվորեն ապրել, որ հետո հիշելիս չամաչես: 

Արժանապատվությունը բարություն, մեծահոգություն, նեղմիտ եսասեր չլինելու,  արդարամիտ, լավ ընկեր լինելու, օգնելով ուրախանալու կարողություն է պահանջում:

Կյանքի արժանապատվության համար պետք է մանր, նաև ոչ մանր հաճույքներից հրաժարվել կարողանաս…  Ուրիշների առաջ սխալն ընդունելը, ներողություն խնդրելն ավելի լավ է, քան խաբելն ու խորամանկելը:

Խաբելով մարդը նախ և առաջ ինքն իրեն է խաբում, քանի որ կարծում է, թե ինքը լավ է խաբել, մինչդեռ մարդիկ հասկացել, բայց քաղաքավարությունից ելնելով՝ լռել են: 

Դպիր 7

Դ. Լիխաչովի հոդվածներց ներկայացրել էի «Մեծը փոքրի մեջ», «Երիտասարդությունն ամբողջ կյանքնէ», «Ամենամեծը» և «Ամենամեծ արժեքը կյանքն է» հոդվածները: