• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

ԵՐԵՎԱՆԸ ՇՆՉԱՀԵՂՁ Է ԼԻՆՈՒՄ

Երևանի կանաչ գոտիների ոչնչացումը հասել է իր գագաթնակետին:

Արդեն 22 օր շարունակ Երևանի Մաշտոցի պուրակը պաշտպանող ՀՀ քաղաքացիներս և երևանցիներս քաղաքային իշխանությունից դեռ չենք ստացել հանրության բողոքին համարժեք պատասխան:

Մենք` Երևանի կանաչ գոտու պաշտպաներս,  պատրաստ ենք կանխել քաղաքում իրականացվող ցանկացած շինարարություն, եթե այն իրականացվում է ի հաշիվ կանաչ տարածքի:

Եթե փորձենք Երևանին նայել վերևից,  ապա կտեսնենք հսկայածավալ շենքեր, շենքեր, բայց ոչ մի կանաչ...

Ինչպե՞ս շնչի քաղաքը... Ինչպե՞ս մաքրվի օդը...