• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արտակարգ պատահարի մասին

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆԻ ԲԱԺՆԻ ՊԵՏ,
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԴԱՊԵՏ Ս. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ

12-02-069
29 փետրվարի  2012թ.

2012թ. փետրվարի 20-ին ՀՀ ԿԳՆ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոց-վարժարանի 10-րդ դասարանի սովորող Նարեկ Նաջարյանին Կենտրոն վարչական շրջանում ծեծել են մեզ անհայտ  անձինք, որի հետևանքով Նարեկը հայտնվել է թիվ 3-րդ մանկական հիվանդանոցի վերակենդանացման բաժնում: Նարեկը շարունակում է մնալ հիվանդանոցում: Կրթահամալիրի սովորողներն ու ուսուցիչները ցասումով արձագանքեցին Նարեկի նկատմամբ կատարված դաժանությանը: Հոգատարությամբ փորձում ենք նպաստել Նարեկի ապաքինմանը և կրթահամալիր նրա շուտափույթ վերադարձին:

Վստահ ենք, որ Դուք, Ձեր ղեկավարած բաժնի աշխատողները առավելագույն ջանքեր կգործադրեք բոլոր մեղավորներին հայտնաբերելու և ՀՀ օրենքով պատասխանատվության ենթարկելու գործում:

Խնդրում ենք գրավոր տեղեկացնել նախաքննության ընթացքի և դեպքի այլ հանգամանքների մասին: Ինչո՞վ կարող ենք օգնել նախաքննությանը:

 

 

ՀԱՐԳԱՆՔՈՎ՝

ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՏՆՕՐԵՆ՝                    Ա. ԲԼԵՅԱՆ