• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթահամալիր խորհրդի նիստից

 

Փետրվարի 23-ին տեղի ունեցավ կրթահամալիրի խորհրդի հերթական նիստը: Կրթահամալիրի տնօրենը խորհրդին ներկայացրեց 2011թ. կրթահամալիրում իրականացված ծախսային ծրագրերի ամփոփ հաշվետվությունը` դրամական և բովանդակայինmskh.am-ում դպրոցների ղեկավարների և դասավանդողների հաշվետվությունների էջը: Հաշվետվություններն ընդունելուց հետո խորհուրդը հաստատեց «2012թ. դրամական ծախսերի ուղղությունները և չափաքանակները, «Փորձարարական մանկավարժական ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագրի  2012թ. բովանդակությունը, Կրթահամալիր-ՊՈԱԿ-ի 2012թ. հաստիքացուցակը,  ծանոթացավ 2013-2015 թթ ՀՀ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի ԿԳՆ հայտում «Փորձարարական մանկավարժական ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագիրն ընդգրկելու առաջարկին: Խորհուրդը որոշեց  2012թ. կրթահամալիրում իրականացող ծախսային ծրագրերը հաստատել մեկ շաբաթ հետո`  հնարավորություն տալով մանրամասն ծանոթանալու և առաջարկություններ անելու: