• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կայքում հրապարակված աշխատանքները խրախուսելու կարգ

Կայքում հրապարակված աշխատանքները խրախուսանքի ներկայացնում է կրթահամալիրի տնօրենի նշանակած հանձնաժողովը` հետևյալ կազմով.
Գևորգ Հակոբյան, Գրիգոր Խաչատրյան, Սուսան Մարկոսյան, Աիդա Պետրոսյան, Նաիրա Նիկողոսյան, Արամազդ Ղալամքարյան, Արմինե Թոփչյան:
Հանձնաժողովը ձևակերպում և հրապարակում է կայքի նյութերի գնահատման չափանիշները:
Կրթահամալիրի դպրոցների ծրագրերի, ուսումնական կենտրոնների ղեկավարները շաբաթվա ընթացքում իրենց ընտրությամբ առանձնացնում են  mskh.am-ում խրախուսանքի արժանի  հրապարակումները և շաբաթ օրը հանձնաժողովի գնահատմանն են ներկայացնում. յուրաքանչյուրը ամենաշատը 3 նյութ:  Արմինե Թոփչյանը նյութերի ցանկը ուղարկում է հանձնաժողովի բոլոր անդամներին, որոնք գնահատում են յուրաքանչյուր նյութը: Խրախուսանքի ներկայացվող աշխատանքները  հանձնաժողովը որոշում է համաձայնությամբ: Արդյունքները տեղադրվում են կայքում:

Խրախուսանքը բոնուս է: Երեք անգամ բոնուս ստացած հեղինակները՝ սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, պարգևատրվում են թվային միջոցի ձեռքբերման վաուչերով, որի արժեքը տասնհիգ հազար դրամ է:

Խրախուսանքի ներկայացված նյութերը հավաքվում են կրթահամալիրի կայքի «Մեդիասրահ» բաժնում: