• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Անընդհատ կրթություն. թումանյանական մեդիաօրեր և Բարեկենդան

Էս էն տունն է, որ շինել է վարպետ Օհանը... Ստեղծողի դպրոցում Ստեղծողի օրեր են՝ Հովհաննես Թումանյանի օրեր: Թեև դպրոց-պարտեզներում այդ որ օրը Թումանյանինը չէ:  Սրանք   «բերքահավաքի» ծիսական օրեր են՝ երախտագիտության ծեսով:
Ծիսական օրերը ակտիվ, ստեղծական, փնտրտուքով ու հետաքրքիր լուծումներով են կրթահամալիրի բոլոր դպրոց-պարտեզներում: Եթե իրականացվեն բոլոր ծրագրերը, ցանկությունները, մենք արժանի կլինենք Թումանյանի թոռներ կոչվելուն:

Թումանյանական մեդիաօրեր.  շարքն ինքներդ շարունակեք.

  Թումանյանական հեքիաթների տարբեր մեկնաբանություններ, տարբեր ծրագրերով մեդիագրքեր և ձեռագիր գրքեր, նկարաշարեր, ռոդարիական հնարքներով հեքիաթների նոր տարբերակներ, երաժշտական ներկայացումներ. սրանք մենք սովորաբար արել ենք և անելու ենք:

Որպես նոր առաջարկ՝  Քանի որ թումանյանական մեդիաօրերն ու  Բարեկանդանը համընկնում են, առաջարկում եմ «Բարեկենդան» կամ այլ հեքիաթ մանկական շարժուն երաժշտական խաղի  վերածել՝ ստեղծել այդ հեքիաթի խաղային տարբերակը,   հոլովակ նկարել: Հիմքը՝հեքիաթը կամ հեքիաթները, հեքիաթների հերոսները,  ազգային խաղ  կամ խաղեր, հաշվերգեր և խաղերգեր, մեդիան՝ ֆիզիկական միջավայրը և այլ ներկայացումներ ապահովելու միջոց:

Թումանյանական հեքիաթների հերոսների դիմակների (նաև՝ շարժուն) մեդիաշարք ստեղծել՝ իրենց անձնագրերով և բնութագրերով:

Թումանյանի ծննդյան օրը այդ դիմակներով շնորհավորական բացիկներ ուղարկել բոլոր հնարավոր հասցեներով:

 Թումանյանական հեքիաթների հերոսների  50-60 սմ բարձրությամբ դիմակներ պատրաստել՝ անձնագրով և բնութագրով: Բարեկենդանի հումորային ծաղրական ասերգերի, ասիկների, հումորային գովքերի  մեդիաժողովածուներ ստեղծել ծիծաղելի արտաքինով հարս ու փեսայի, թումանյանական հերոսների մասին: 

Խաղ-պար բեմադրել:

Անհատական և խմբային տարբեր ծրագրեր:

Էս էն տունն է, որ շինել է վարպետ Օհանը...