• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կիսամյակային հաշվետվություն

2011-2012

ԿարինեԲախշյան

 

1.  «Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր»

2.«Երկրաչափություն»

Ավագ դպրոցի 10-րդ, 11- րդ և 12- րդ դասարանների ոչ մաթեմատիկական հոսք:

Մաթեմատիկայի դասավանդումը մեծապես պետք է նպաստի այդ հոսքի սովորողների լեզվամտածողության զարգացմանը:

Այն պետք է նաև հնարավորություն ստեղծի սովորողներին հաղորդակից դարձնելու ազգային և համամարդկային արժեքներին:

1.Նախորդ տարիների բացթողումները լրացնելու նպատակով, 10-րդ դասարանի սովորողների հետ ստեղծել ենք ուսումնական մեծածավալ նյութեր` թվաբանությունից (էլեկտրոնային տարբերակով),  որն ուղարկվել է հոսքի բոլոր սովորողներին` որպես լրացուցիչ առաջադրանքներ:

2. 11 րդ դասարանների սովորողների հետ էլեկտրոնային տարբերակով ստեղծել ենք ուսումնական նյութեր՝որպես ինքնուսույց, որոնց վրա նրանք աշխատում են տանը:

3. Ուսումնական տարվա ընթացքում սովորողները համացանցից փնտրել,  թարգմանել և մշակել են հետաքրքիր նյութեր մաթեմատիկայի և հայտնի մաթեմատիկոսների մասին: Յուրաքանչյուրն իր նյութը ներկայացրել է դասերի ժամանակ, որպես հետազոտական աշխատանք:  Բոլորը մեծ հաճույքով կատարում և ներկայացնում ենիրենց աշխատանքները, որն, իհարկե, սովորողների կողմից ընդունվում է մեծ հետաքրքությամբ:

4. Ոսուցումը առավել արդյունավետ դարձնելու նպատակով,  10-րդ դասարանում <<եռանկյունաչափական ֆունկցիաներ>>ը  թեմայի վերաբերյալ կազմել եմ ուսումնական նյութ « notebook»  ծրագրով:

5. Սովորողների հետ պատրաստել եմ մի շարքմ ուսումնական նյութեր, որոնց լուծումների էլեկտրոնային տարբերակները կտեղադրվեն նրանց կազմած ուսումնական փաթեթներում:

6. Մասնակցել եմ բոլոր ընդհանուր ժողովներին և մասնագիտական սեմինարներին

7. Մասնակցել եմ կ/հ-ում կազմակերպվող ուրբաթօրյա բոլոր ցուցադրություններին:

8.  Կազմելեմ« Աշուն՚՚»  մեդիաօլիմպիադայի առաջադրանքներ  6-8-րդ դասսրանցիների  համար,  որին մասնակցել են մեծ թվով աշակերտներ:  Ստուգել եմ այդ աշակերտների աշխատանքները:

9. Կազմել եմ ծրագրային թեմաների վերաբերյալ տարբերակներ և ուղարկել աշակերտներին:

10. 11-3 դասարանի աշակերտուհի՝ Անի Թոփուզյանի հետ գրել ենք հետազոտական աշխատանք Խաչատուր Աբովյանի մասին, որը տպագրվել է «Դպիր» ամսագրում:

11. «Դպիր» ամսագրին տպագրության եմ ուղարկել Կայսր Նապոլեոն Բոնապարտի խնդիրներից մեկի լուծումը, որը մեծ հետաքրքրություն կառաջացնի մաթեմատիկայով հետաքրքրվողների մոտ:

12. Արդեն պատրաստ են որոշ սովորողների հետազոտական աշխատանքները, որոնք պիտի հրապարակվեն կամ ավագ դպրոցի կիայքում, կամ «Լուսաստղ» ամսագրում:

13. 11-3 դասարանի  սովորողներ Զուլալյան Արաքսյայի և Գալստյան Սյուզաննայի հետ ավագ դպրոցի կայքում տեղադրել  ենք ուսումնահետազոտական Ֆիլմ Պյութագորասի մասին: