• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ազատության մասին է մտորում Շուշան Բալայանը

Ի՞նչ է ազատությունը... բարդ հարց եք տալիս: Ազատություն մեզ տալիս է մեր մայրը, ծնվելուց հենց անմիջապես հետո: Այն մեզանից այլևս ոչ ոք չի վերցնում ու չի կարող վերցնել, քանի  որ Աստված էլ է մեզ տվել ազատ կամքի և ցանկացածդ ուղին այս կյանքում ընտրելու հնարավորություն: Յուրաքանչյուր մարդ ունի մտքի ազատություն, այսինքն՝ կարող է մտածել այն, ինչ կցանկանա: Կարծում եմ, որ բացարձակ ազատություն գոյություն չունի:

Մարդն իր ամբողջ կյանքում ինչի՞ է ձգտում. իհարկե, այդ բացարձակ ազատությանը, սակայն երբեք էլ դրան չի հասնում:Սակայն այդ ձգտումն է, որ ստիպում է մարդուն ապրել ու ստեղծել  շատ ու շատ՝դեռևս գոյություն չունեցող հոգևոր ու նյութական արժեքներ:

 Բացարձակ ազատությունը մտքի ազատությունն է, որը միայն դու կարող ես շնորհել ինքդ քեզ: 
Եթե կա մտքի կամ խոսքի ազատությունը կարող է սահմանափակվել՝ օբյեկտիվ հանգամանքների հետ կապված, ապա մտքի ազատությունը սահմանափակողը կամ ազատագրողը միայնայն կրողն է. ու եթե միտքն ազատ է, ապա ոչ ոք էլ չի կարող խլել այդ ազատությունը, այն կապրի թե բանտի պատերի մեջ, թե հաշմանդամ իսայլակի վրա...