• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տ Ն Օ Ր Հ Ն Ե Ք

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում նշվող հոգևոր բարեպաշտական արարողություններից մեկն էլ Տնօրհնեքն է, որի հաստատողը հենց ինքը` Հիսուս Քրիստոսն է: Հոգևոր բարեպաշտական այս արարողությունը Հայ Առաքելական եկեղեցին նշում է 3 անգամ` Սուրբ Ծննդյան, Սուրբ Հարության տոներին, ինչպես նաև նորակառույց հաստատությունների օրհնության ժամանակ: Տնօրհնեքը կատարվում է նաև այն ժամանակ, երբ ընտանիքներում խարխլվում է  խաղաղությունը: Տնօրհնեքի կատարման նպատակն է, որ տան անձանց համար փրկություն լինի, քանզի շատ անհրաժեշտ և կարևոր է, որ մեր ընտանիքներից ներս հարատև լինեն Աստվածային սերն ու խաղաղությունը, և Քրիստոսի կենսաբեր  լույսը բնակվի  մեր հոգիներում: Տնօրհնեքի ժամանակ օրհնվում են տան հացը, ջուրն ու աղը: