• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Իռլանդիա-Հայաստան, բարձրակարգ խաղ, ցավալի պարտություն

Իռլադիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը սկսվեց  հոկտեմբերի11-ին Երևանի  ժամանակով ժամը22:35-ին: Հանդիպումը մեկնարկեց գեղեցիկ,  հանդիսավոր արարողությամբ: Լսվեցին  երկու երկրների  պետական  օրհներգերը: 

Հանդիպումը սպասարկում  էր իսպանացի  փորձառու մրցավար Էդուարդո Գոնսալեսը: Քիչ  հետո սկսվեց հանդիպումը: Առաջին հարվածը մեր  հավաքականից կատարեց Հենրիխ  Մխիթարյանը,  բայց այն շեղ ընթացավ:  Խաղի սկզբին Հայաստանի հավաքականը վստահ էր գործում :Առաջին դեղին քարտը ստացավ իռլանդացի Ստեֆեն Քելլին:  25-րդ րոպեին  Ռոման Բերեզովսկին կարմիր քարտ ստացավ ձեռքով  խաղի համար: Հանդիպման գլխավոր  մրցավարը շատ սխալներ էր թույլ տալիս: Չնայած   մենք10 հոգով էինք, բայց կարողանում էինք պայքարել:  43-րդ  րոպեին  Վալերի Ալեքսանյանը,  չկարողանալով գնդակը դուրս բերել անկյունային, գրավեց  սեփական  դարպասը: Ավարտվեց առաջին խաղակեսը 0:1 հաշվով:  Երկրորդ խաղակեսում խաղը ընթանում էր   գրեթե  հավասար պայքարում:  59-րդ րոպեին մեր դարպասապահի  անփույթ խաղի հետևանքով  գնդակը  երկրորդ անգամ հայտնվեց մեր դարպասում: Երկարատև  գրոհից  հետո   Հենրիխ   Մխիթարյանը կրճատեց   հաշվի տարբերությունը: Խաղի վերջում մենք փորձում էինք շտկել  խաղը, բայց` ապարդյուն: Խաղն  ավարտվեց,և մենք պարտվեինք: Ես կարծում եմ, որ եթե չլիներ Ռոման Բերեզովսկու կարմիր քարտը, մենք չէինք պարտվի:                         

Սիմոնյան Լևոն,   9-2 դաս.