• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գերմաներենի դասերն սկսված են

Արաքս Զուլալյան

Երևի գիտեք, որ Գերմանիայից մեր կրթահամալիր են եկել երկու ուսանողներ: Նրանք պետք է գերմաներեն սովորեցնեն մեր կրթահամալիրի սովորողներին: Երեկ արդեն գիշերել են մեր հյուրատանը, իսկ այսօր նրանք իրենց առաջին դասը վարեցին մեր սովորողների հետ: Դասընթացները տևելու են մոտ մեկ տարի: Ի դեպ, նրանց օգնում  է մեր կրթահամալիրի սովորողը`Ժաննան:

Ես այսօր ներկա էի նրանց առաջին դասին, որն անցկացնում էին յոթերորդ դասարանի սովորողների հետ: Ասեմ, որ նրանք սովորողների հետ շփվում էին անգլերեն` դրա միջոցով էլ բացատրում և սովորեցնում էին գերմաներեն: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ լավ առիթ է սովորելու և՛ անգլերենը, և՛ գերմաներենը:

 Հուսով եմ՝ նրանք կհասցնեն շատ բաներ սովորեցնել մեզ: