Այսօր մայրենի լեզվի հերթական սեմինարն էր: Ներկայացվեցին չորրորդ դասարանների գիտելիքների ստուգման ընթացքն ու արդյունքները: Ապա դասավանդողներ Հասմիկ Թոփչյանն ու Նունե Մովսիսյանը ներկայացրին 6-րդ դասարանցիների գիտելիքների ստուգմանն ուղղված առաջադրանքները, որոնց շուրջ քննարկումներ սկսվեցին.
Կրթահամալիրի բոլոր դպրոցներում օտար լեզու դասավանդողների այսօրվա սեմինարը ամբողջովին նվիրված էր թարգմանչական ստուգատեսին: Սեմինարի ընթացքում քննարկվեցին այն կազմակերպչական քայլերը, որոնց իրականացումով մեր թարգմանչական ստուգատեսը վերածվելու է լեզուների տոնի: Որոշվեց, որ սովորողները, դասավանդողները իրենց աշխատանքները ներկայացնելիս խոսելու են այն օտար լեզվով, որով թարգմանչական աշխատանք են կատարել:
Հունիսի 5-ին Առողջագիտության սեմինարը նվիրված է ամառային ճամբարի ընթացքում կրթահամալիրի բուժկետների աշխատանքի կազմակերպմանը: Ներկայացնում եմ քննարկվելիք թեմաները:
"Թարգմանչական ստուգատեսը` լեզուների տոն" թեմայով օտար լեզու դասավանդողների կազմակերպչական հավաքը կլինի վաղը, հունիսի 5-ին, ժամը 14:30-ին մեր առարկայական սեմինարի ժամանակ:
Վոլրդ Վիժն Հայաստանի Թալին մասնաճյուղի պատվերով կրթահամալիրը իրականացնում է մասնագիտական զարգացման դասընթացներ Թալին դպրոցների տնօրենների, կազմակերպիչների, ինֆորմատիկային ուսուցիչների հետ: Նախորդ շաբաթ մեր դասավանդողները երկօրյա դասընթաց իրականացրին տնօրենների ու կազմակերպիչների կազմակերպիչների հետ:
Ողջույն կրթահամալիր: Այս պահին Թալինի ինֆորմատիկայի 19 դասավանդողների համար անցկացնում և համարյա ավարտում ենք վերապատրաստումը: Մթնոլորտը աշխատանքային է, բոլորն էլ պատրաստակամ են սովորելու, անընդհատ հարցեր են տալիս, ես էլ այնքան եմ ոգևորվել այդ աշխույժ միջավայրից, որ գլուխս ցավում է: Բոլորը գոհ են, ուրախ, մի խոսքով ամեն ինչ լավ է: Մենք էլ ենք շատ ուրախ, որ այս մի քանի ժամվա մեջ կարող