Ինձ միշտ էլ դուր են եկել նախասեմինարյան այն 5-7 րոպեները, երբ մեկը մյուսի հետևից, կամաց կամաց հավաքվում են սեմինարի մասնակից դասավանդողները: Այդ 5-7 րոպեների ընթացքում իրար են փոխանցվում ողջույնի ջերմ խոսքեր, տեղեկություններ, որ չէին հասցրել միմյանց ասել: Այդ 5-7 րոպեների ընթացքում, եթե չես էլ հասցնում բոլորի հետ խոսել, ապա գոնե մի ժպիտով, բարի կամեցող հայացքով հասցնում ես ասել բոլորին: «