Գրքի կազմը հուշում էր՝ «Երկիր դրախտավայր»: Ստեղծված էր, որպես հայելի՝ արտացոլելու հայի պատմության էջերը՝ հին ժամանակներից մինչ օրս: Համենայնդեպս, այսպիսի պատկերացում ունեի, երբ բացեցի ցանկը: Մի քանի անծանոթ անուններ, հետո հայտնի քաղաքական գործիչներ, հետո մարդիկ, որոնց հայի ու հայի խնդիրների անդրադարձներին ինչ-որ չափով ծանոթ էի, գրական դեմքեր…էլի մի քանիսը, որոնց չեմ ճանաչում: Թերթում եմ ցանկը: Աչքովս ընկնում է «ՈՒոլթ Ուիթմեն»: Չհավատացի: Ինձ հետապնդում են կարդացածս տողերը, տողերն ու ձայնը հեղինակի, հիմա էլ ինքը՝ հեղինակը: Մղձավանջ է: Եզրակացրեցի: Բայց մի րոպե մտածելուց հետո հայացքս դարձրեցի նույն տեղը: Եվ իսկապես: Ուիթմեն: Ու ի՞նչ առնչություն կարող էր ունենալ իմ սիրելի ծերուկ Ութմենն ազգիս հետ: Փաստորեն ուներ:
Ամբողջականը՝ Լուսաստղում:
Հեղինակ՝ Նինա Մամարյան, 12-րդ դաս.