• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Զորաց Սուրբ Աստվածածին եկեղեցի

Նկարագրություն: 
Սեբաստացիներ երգչախումբը կոմիտասյան երգը տարածելու և հնչեցնելու առաքելությամբ օրերս եղավ Եղեգնաձորի շրջանի Եղեգիս գյուղում: Եղեգիս գյուղի արևելյան կողմում է գտնվում Զորաց եկեղեցին: Այն կառուցել է Սյունաց Տարսայիճ Օրբելյան իշխանի թոռ, Սյունյաց մետրոպոլիտ Ստեփանոս-Տարսայիճը: Արևելյան պատի հյուսիսային խորշին առ այսօր պահպանվել է 1322-ով թվագրվող հետևյալ արձանագրությունը. «Ես` տր. Ստեփանոս, որդի Ջալալին, թոռն մեծի Տարսայիճին, հիմնարկե(ա)լ շինեցի եկեղեցիս յանուն սրբոյ Աստուածածնայ…»: Նախկինում պարսպապատ եկեղեցին կառուցված է կոփածո կարմրագույն քարից` չորս բոլորակ սյունների վրա: Տանիքը երկթեք է, արևմտյան պատն ունի դռների նմանությամբ երեք կամարակապ բացվածքներ, իսկ ավագ խորանի կողքերից` մեկական ավանդատներ են: Եկեղեցու բակում կան արձանագրություններ ունեցող բազմաթիվ տապանաքարեր: Առանձնապես կարևոր են երկու քառակող կոթողների պատվանդանները, որոնք թե' ձևով, թե' արձանագրություններով Եղեգիսի ավերակների մեջ հայտնաբերված հնագույն հուշարձաններն են: Նման հուշարձաններ կանգնեցվել են Հայաստանում 5-7-րդ. դարերում: Տարածված է այն կարծիքը, թե դա զինվորական եկեղեցի է, ըստ որի գոյություն է ունեցել միայն աբսիդի մասը, իսկ հասարակությունը, այսինքն` զորքը, աղոթել է բացօթյա: Ենթադրվում է, որ եկեղեցին կառուցվել էր արշավի գնացող զորքի համար։ Կրթահամալիրի երգչախումբն էլ, ուսուցիչների ու սովորողների հետ ոգեկոչելով անցյալի ավանդույթը, որպես Հայաստան երկրի զինվորներ՝ միաձայն հնչեցրին Ե. Չարենցի Ես իմ անուշ Հայաստանին... և Կոմիտասի Հայրապետական աղոթքը:

Կարծիք

Հրաշալի տեսարան է՝ մի կողմից վեր են խոյանում լեռները, ներքեւում ձորն է, որտեղ քչքչալով գետն է հոսում կանաչով շրջապատված, մյուս կողմում գյուղն է իր առօրյայով եւ դարերի հիշողությամբ. ո՛ր կողմ նայում ես՝ աչքդ չես կարողանում կտրել եւ ետ դառնալ, այլ ուզում ես մի քիչ էլ մնալ եւ հիանալ...

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։

Plain text

  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Lines and paragraphs break automatically.
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.