• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Վիտրաժի դասընթացներ

Նկարագրություն: 
Առաջին հայացքից կարգին բարդ, ինչ-որ տեղ աղջկա ձեռքին անհասու մի ոլորտ, որն էլ հենց առավել գրավիչ ու էլ ավելի ցանկալի ինձ դարձրեց ձեռնամուտ լինելու էս գործին: Միանգամից ստեղծականության հավեսով է բռնվում մարմինդ. ախր ամեն ինչ էսքան նոր. նյութերը՝ նոր, նոր անուն-գործիքներ ու սրա հախից գալու նոր տեսակի մտքեր՝ էն էլ՝ էն տեսակի եռ եկող մտքեր, որը չի թողնում հետևողական ու պահանջվող դանդաղ, ըստ հերթականության հետևես գործի ընդունված ընթացքին, այլ անկանոն սրտի զարկերով շտապեցնում ու էն անհամբերի աստիճան ուզում է, թե մի պահ առաջ հասնել վերջին, որ բոլոր-բոլոր փուլերն արդեն աչքի անցկացրած՝ հնար ունենա էդ նոր տեսակ հմտության մեջ արդեն ինքնուրույն մի բան ասել-անելու, մի ստեղծական սրտի զարկ դրան խառնելու: Ու արդեն մի քանի օր է, ինչ խառնվել են իրար է՛լ ապակի, է՛լ ալմաստե դանակ ու հարթաշուրթ, անագ, թիթեղ, զոդման-ձուլման գործիքներ, էլ կտրած մատներ ու մկանների ամուր-ուժ եկող աշխուժություն..հավե՜ս