• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

info.mskh լրատու

Ուշացած նկարը

Jan
17

Սուրբ Ծննդյան Պատարագին առաջնորդանիստ սբ.Սրագիս Եկեղեցում էինք նաև մենք մի քանի սեբաստացիներս`տիար Բլեյանի գլխավորությամբ: 

Սբ.Պատարագից հետո մենք այդ փոքրիկ խմբով գնացինք Նավասարդ սրբազանին շնորհավորելու և նրանից օրհնություն ստանալու: 

Դատական նիստ ընդդեմ Աշոտ Բլեյանի

Jan
16

Այսօր կրթահամալիրի խաղարկային դատարանում տեղի ունեցավ դատական երկրորդ նիստը` ավագ դպրոցի մի խումբ սովորողների կողմից ներկայացված դատական հայցն ընդդեմ նույն կրթահամալիրի՝ ի դեմս կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի գործով: Հայցվոր կողմը կրթահամալիրից պահանջում է վերացնել իրեն պատճառված վնասը և համապատասխան փոխհատուցում տրամադրել:

Խաղարկային դատարանի երկրորդ նիստn ընդդեմ կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի

Jan
16

Այսօր խաղարկային դատարանը գումարել էր դատական երկրորդ նիստը ընդդեմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի` ի դեմս գործադիր տնօրեն Աշոտ Բլեյանի: 

Նիստը նախահագում էր դատավոր Արմեն Մարտիրոսյանը, նիստի քարտուղարն էր Ռուզան Ամիրխանյանը: 

Բնագետների հերթական սեմինար-հավաքը

Jan
09

Դասավանդողի ձմեռային դպրոցի հունվարի 9-ի աշխատանքները կազմակերպվեցին Դպրոց-պարտեզում:

Ուսուցիչների ձմեռային դպրոցը Դպրոց պարտեզում. առավոտյան ընդհանուր պարապմունք

Jan
09

Այսօր կրթահամալիրի բոլոր ուսուցիչներին հյուրընկալել է Դպրոց պարտեզը: 

Իրենց հատուկ հյուընկալությամբ էին դիմավորում բոլորին, ուղեկցում էին դասարանները, որտեղ պետք է մասնակցեին սեմինարներին: 

Դասասենյակների դռների վրա փակցված էին սեմինարների ու սեմինարավարների անունները, որպեսզի յուրքանչյուրը կարողանա հեշտությամբ կողմնորոշվել: 

Հետևենք սուրբ Պատարագին

Jan
05

 Հայ Եկեղեցու Պատարագը հրատարակվել է բազմիցս: Եթե նախկինում հավատացյալներն անգիր գիտեին Պատարագի ամբողջ տեքստը, ապա մեր օրերում դեռ պետք է սովորել: 

Դրա համար ձեզ ենք ներկայացնում սուրբ Պատարագի մի քանի տեքստեր՝ աշխարհաբար թարգմանությամբ, գրաբար, մեկնություններով ու ծածուկ աղոթքներով: 

Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Սբ.Պատարագ

Jan
05

 

Այսօր երեկոյան մեր Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվելու է Ճրագալույցի սուրբ Պատարագ: Ճրագալույցի Ս. Պատարագ տարին ընդամենը 2 անգամ է մատուցվում` Սբ. Ծննդյան և Սբ. Հարության տոներին:

Ինչպես էինք տոնածառ պատրաստում

Jan
02

Այս ֆիլմը պատրաստվել է լուսանկարներով:

Պարզապես մեր ֆոտոխցիկը հնարավորթւոյույ ունի մեկ վայրկյանում այնքան ֆոտոներ անելու,որ երբ դրանք իրար կողքի շարում ես,ստացվում է վիդեո: 

Ի՞նչ վատ դիգիթեքյան ֆիլմ է...

Նկարները` info.mskhմիխումբ սովորողներ:

Ֆիլմը պատրաստեց` Ռաֆայել Խաչատրյանը:

Խորհրդատու` Նոյեմի Անդրեասյան

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԱՌԻԹՈՎ

Jan
02

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ողջունում և Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում ձեզ տարեմուտի այս երեկո: Նոր տարվա սեմին ենք վերստին.

Ամանորի խորհուրդը

Jan
02

 

Քրիստոնեական առումով Ամանորը հաշվետվության յուրօրինակ մի օր է յուրաքանչյուր մարդու համար: Օրինակ, երբ ամփոփվում են տարվա ընթացքում կատարվածգործերը:

Նոր տարին Ռուսաստանում

Jan
02

Անցյալում Ռուսաստանում Ամանորը կամ Ինդիկտը նշվում էր սեպտեմբերի 14-ին (հին տոմարով` սեպտեմբերի 1-ին), մինչև Պետրոս Առաջինը փոփոխեց  օրացույցը: Պետրոս ցարը որոշեց  Ամանորը նշել հունվարի 1-ին, ինչպես ընդունված էր Եվրոպայում: Եկեղեցական ավանդույթով մինչ օրս  պահպանվել է Ամանորը սեպտեմբերի 1-ին նշելու փաստը:

Չմոռանանք ևս մի կարևոր տոն

Jan
01

Նոր տարին նշելուց նաև չպետք է մոռանալ որ 1886 թ.-ի հունվարի 1-ին Նախիջևանը ազգին տվեց մի այնպիսի ռազմա-քաղաքական գործիչ, ով հետագայում պետք է փոխեր Հայ ազգի ցեղային դիմագիծն ու գաղափարը, ով մեկ գաղափարի շուրջ հավաքեց պատերազմների ու փոփոխությունների մեջ տառապող:

Գարեգին Նժդեհը ստեղծեց Ցեղակրօն շարժումը, որը քարոզում էր ցեղաճանաչում, հայրենասիրություն, արիություն և քաջություն:

Գիտակից հավատք. Սուրբ Ծննդյան պահքը

Dec
29

Հայ Եկեղեցու տոները լինում են շարժական ու անշարժ: Շարժական են այն տոները, որոնց նշելու օրը ամեն տարի տոմարական հաշվարկներով փոփոխվում է: Դրանքից են մեր հինգ տաղավար տոներից չորսը՝ Սուրբ Հարության, Պայծառակերպության, Սուրբ Աստվածածնի վերափոխման, Խաչվերացի տոնորը: Եվ քանի որ մնացած տոների ու հիշատակությունների օրերը հաշվարկվում են այս տոներից, մյուսներն էլ են դառնում շարժական: 

Ուտելի տոնածառ՝ գեղեցիկ ձևավորման համար

Dec
27

Info.makh ակումբի խնդրանքով տիկին Գայանեն առաջարկում է հետաքրքիր ձևավորման տարբերակ: 

Դիտեք այստեղ: Բավական հեշտ է ու գեղեցիկ է ստացվում: 

Լուսիկ Ագուլեցու տանը

Dec
27

Այսօր info.mskh և TV mskh ակումբները համատեղ այցելեցին ազգագրագետ, նկարիչ Լուսիկ Ագուլեցուն: 

Մենք նախատեսել էինք, որ տիկին Լուսիկին հյուընկալենք մեզ մոտ, սակայն նա այնքան զբաղված էր նախատոնական այս եռուզեռի մեջ, որ խնդրեց մենք գնանք իր տուն: 

Տարեվերջյան գեղեցիկ ամփոփում

Dec
27

Սեբաստացիներ ուսուցչական երգչախումբն էլ ամփոփեց 2012 թվականը: «Սեբաստիա» համեգասրահում դեկտեմբերի 26-ին նրանք իրենց տարեվերջյա ելույթն ունեցան: Այս համերգը տարբեր էր նախորդներից նրանով, որ հանդիսատեսի աթոռին տիար Բլեյանի կողքին էր նստած երգչախմբի ղեկավար Հարություն Թոփիկյանը: Նա լայն ժպիտով էր լսում իր բացակայության ժամանակ փորձեր արած գեղեցկուհի-երգչուհիներին: 

Microsoft-ը շնորհավորում է

Dec
27

Կրթահամալիրը շարունակում է ստանալ ամանորյա շնորհավորանքներ: Ձեզ ենք ներկայացնում Microsoft ընկերության տոնական բացիկը: 

Տիար Բլեյանի հարցազրույցը Հայելի ակումբում

Dec
26

Hayeli.am կայքի՝ 2012 թվականն ամփոփող բլից հարցազրույցը հասարակական գործիչ, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ: 

Նոր դպրոցն էլ ընթերցասրահ ունի

Dec
26

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Նոր դպրոցում տեղի ունեցավ ընթերցասրահի բացման արարողությունը: Տիար Բլեյանի գլխավորությամբ արարողությանը մասնակցում էին Ավագ դպրոց-վարժարանի և Միջին դպրոցի ծրագրերի ղեկավարները՝ Գևորգ Հակոբյանն ու Մարիետ Սիմոնյանը, ինչպես նաև Նառա Նիկողոսյանն ու Սուսան Մարկոսյանը: Սվետա Ճաղարյանի և Լիլիթ Առաքելյան

Առավոտյան ընդհանուր պարապունք-ծրագիր

Dec
25

Պատասխանատու՝ info.mskh ակումբ

Վարում են՝ Նոյեմի Անդրեասյանն ու Լիլիթ Աղաջանյանը

1.      Տերունական աղոթք- Վահե Սարկավագի հետ

2.      Զգործս ձեռաց մերոց

3.      Անդրադարձ կայքին

4.      Mary’s boy child

Հինգ տարեկանների դիմակահանդեսը

Dec
25

 

Ձմեռ պապիկի նստավայրից հաղորդում են.

Այսօր մարմարյա սրահում կրթհամալիրի հինգ տարեկանների դիմակահադեսն էր:

Տարօրինակ տոնածառերի շարքից

Dec
24

 

Ձմեռ պապաիկի նստավայրը ներկայացնում է աշխարհի տարօրինակ ու այլընտրանքային տոնածառերը: Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ամերիկյան մի «մտածողի» ձեռքի գործը: Նա տոնածառ է պատրաստել խանութի սայլակներից: 

Կարևոր բացահայտում Օշականում

Dec
23

Օշականի սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու զանգակատանը հայտնաբերվել են աստիճաններ, որոնք տանում են հինգերորդ դարին պատկանող մի սենյակ՝ դամբարան: Գիտնականները երկար ժամանակ չէին կարողանում հաստատել կամ հերքել, թե արդյոք այստեղ են թաղված սբ Մաշտոցի մասունքները: 

Բնապահպանական տոնածառերի մրցույթ

Dec
20

Հարգելի սեբաստացիներ, նամակը ստացել ենք

Pages

Subscribe to RSS - info.mskh լրատու