• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ուշացած նկարը

Սուրբ Ծննդյան Պատարագին առաջնորդանիստ սբ.Սրագիս Եկեղեցում էինք նաև մենք մի քանի սեբաստացիներս`տիար Բլեյանի գլխավորությամբ: 

Սբ.Պատարագից հետո մենք այդ փոքրիկ խմբով գնացինք Նավասարդ սրբազանին շնորհավորելու և նրանից օրհնություն ստանալու: 

Պրոֆեսիոնալ լուսանկարիչը, որը  հրավիրված էր լուսանկարելու,իր ֆոտոխցիկով ֆիկսեց նաև այս  նկարը (նյութիս գլխավոր նկարի մասին է խոսքը):

Տիար Բլեյան, այս նկարը Սուրբ Ծննդյան նյութերի հետ պետք է ավելի շուտ լիներ մեր կայքում,սակայն լուսանկարիչը «կարծում էր», որ լուսանկարները շտապ փոխանցելու կարիք չկար և միայն տեսակավորելուց հետո է տրամադրել առաջնորդարանի մամլո դիվանին: 

mskh.am-ի սիրելի ընթերցողներ,ներողամտաբար վերաբերվեք նկարի այսքան ուշ հայտնվելը կայքում:

Առաջարկում եմ այդ օրվա մի քանի այլ լուսանկարներ ևս: